Կարդալով արևմտահայ Գրիգոր Զոհրապի «Ճիտին պարտքը» նովելը, որը նաև նման է ողբերգության, շատ անսպասելի ավարտ ունեցավ, որին անկեղծ ասած չէի սպասում։ Սնանկացած ու գործազուրկ Հովսեփ աղան, ով ամեն օր իր դատարկ պայուսակը քցում էր ուսին, կամ ինչպես հեղինակն էր նկարագրում՝ դատարկ ինչպես դանայան տակառը։ Տանջվում, տառապում էր, որ կարողանա ապահովել աղջիկների կարիքները։ Կարծում եմ, հենց այդ պայուսակն էր դժբախտության պատճառը, որ ամեն անգամ նրան նայելով, հիշում էր իր հոգսերի մասին։ Պայուսկը որը կախված էր հերոսի վզից՝ ճիտից, դարձել էր բեռ նրա համար։ Նա իրեն վատ էր զգում, երբ դատարկ պայուսակով մտնում էր տուն: Այդ իսկ պատճառով այդ դատարկ պայուսակը իր համար դարձել էր վզից կախված պարտք: Պարտք ասելով հասկանում ենք ոչ թե գումարային պարտք, որ պետք է վերադարձներ ուրիշներին, այլ պարտք իր դստրերի հանդեպ: Ցավոք, բայց մարդիկ միայն մահի մեջ են խնդրի լուծումը տեսնում։ Երբ խնդիրներ են ունենում ու չեն կարողանում լուծել այն, դիմում եմ այդ քայլին։ Հասկանում եմ, որ Հովսեփ աղան ուզում էր, որ աղջիկները չզգային մոր պակասը, հոգատար էր ու չէր ուզում խափանել նրենց անհոգությունը, բայց նա կարծում էր, որ մահը փրկություն է, իսկ երեխանե՞րը, ինչո՞ւ չմտածես իր անչափահաս դստրերի մասին ու իր այդ քայլով որբացրեց նրանց, աղջիկները առանց այդ էլ մայր էին կորցրել։ Մենք միայն մեր կյանքի համար պատասխանատու չենք, այս կյանքը միայն մերը չէ։ Մեզնով մեր հարազատներն են ապրում ու մահը երբեք էլ լուծում չի եղել։ Նա իր մահով իր դստրերին նոր խնդիրներ պարգևեց։ Ապրելով շատ խնդիրների ես առնչվում՝ մեծ ու փոքր, խնդիրը խնդիրր հետևից, բայց պետք է հաղթահարել այն ու առաջ անցնել։ Հեղինակը շատ դաժան գտնվեց կարդացողի հանդեպ, ցավում եմ, որ այդպիսի դեպքեր իրական կյանքում շատ են լինում։
