Նոր Ավանի հին Ավանում

Քայլքը սկսեցինք Բուսաբանական այգուց։ հեշտությամբ սողալով մտանք ու սկսեցինք քայլել և ուսումնասիրել տարածքը։ Շատ գեղեցիկ վայր էր՝ իր բույսերով ու միջատների աշխարհով։ Այստեղ ներկայացված են նաև մի շարք հազվագյուտ և անհետացող բուսատեսակներ (մոտ 70 տեսակ, որոնցից 38 ներառվել են ՀՀ Կարմիր գրքի նոր հրատարակության մեջ)։Այնտեղ կար նաև հին ջերմոց, որտեղ աճեցվում էին տարբեր գեղեցիկ բուսյեր։ Երևանի բուսաբանական այգում մինչև 1992 թվականը գործում էր ջերմատուն, որտեղ ներկայացված էին արևադարձային և մերձարևադարձային բույսերի 1260 տեսակ։ Այժմ տեսականու թիվը հասնում է 300-ի։

Հաջորդ ուղղությունը դեպի Ավանի տաճարն էր՝ Սբ. Աստվածածին Կաթողիկե եկեղեցին, որտեղ հասանք ավանի փողոցներով քայլելիս։Տաճարում փոքր֊ինչ հանգստանալուց հետո մեզ հյուրընկալեց ընկեր Էլյան և մենք ուղևորվեցինք այնտեղ։ Երկաաաա՜ր ճանապարհ անցնելուց հետո վերջապես հասանք, Հյուրասիրվեցինք, հասցրեցինք նույնիսկ ֆիլմ նայենք։Դուրս եկանք ու գնացինք խաչքարերի մոտ՝ ճանապարհին ուսումնասիրելով Ավանի նորաոճ տները։ Եղանակն արդեն մթագնում էր։ Երկինքը ամբողջը սևացել էր ու կայծակը լուսավորում էր մթությունը։ Քամին էր պտտվում ու փոշին օդ էր բարձրացրել, փոքրիկ փոթորիկ էր սկսվել։Հետո սկսվեց հանկարածակի ուժեղ, հորդառատ անձրև գալ։ Մենք վազում էինք՝ ման էինք գալիս մի տանիք, որպեսզի չթռչվեինք, բայց ապարդյուն։ Մինչ տանիք փնտրելը արդեն թռչվել էինք։ Հրաշալի օր էր, հրաշալի օրվա ավարտ։ Վարդագույն մայրամուտը ճանապրհեց ինձ տուն՝ թողնելով իմ մեջ օրվա բարի հիշողությունները։

Оставьте комментарий