1. Ապրանքի/ծառայության նկարագրությունը
Շարժական արագ սննդի կետ
2.Ապրանքի/ծառայության մրցունակության գնահատում
Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերը
• մատակարարների իշխանություն
Սննդամթերքը գնում ենք շուկաներից, սուպերմարկետներից կամ այլ խանութներից, պատրաստում և մատուցում ենք ինքներս։
• գնորդների իշխանություն
Սկզբի ժամանակներում հաճախորդներին անծանոթ կլինի, ժամանակի ընթացքում ճանաչում ձեռք կբերվի։ Կկազմակերպենք գովազդներ նոր հաճախորդներ հրավիրելու համար։
• փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ
Fast foodը կարող ենք փոխարինել այլ սնունդներով, օրինակ ազգային ուտեստներով՝ տոլմա, քյուֆթա, ձուկ և այլն։
• նոր մրցակիցների հայտնվելու վտանգ
Մենք ունենալու ենք շատ մրացակիցներ, բայց պետք է այնպես անենք որ մարդիկ մեզ ընտրեն։ Քանի որ մարդիկ սիրում են համեղ ուտել, մենք կպատարստենք տարբերվող և համեղ ուտեսներ և կմատուցենք։ Նաև մերը կտարբերվի նրանով, որ շարժական է։
• շուկայում գործող ընկերությունների միջև առկա թշնամական մրցակցություն
Հիմնական վտանգը կկայանա մրցակիցների ապրանքի որակի և բարի համբավի մեջ:
3.Գտնվելու վայրը ք. Երևան
4. W Շերրինգտոնի մեթոդը
• Who
Սոված մարդիկ և ովքեր սիրում են համեղ, որակով և մատչելի ուտել։ Հիմնականում միջին սոցիալական խավին պատկանող ուսանողներ, դասախոսներ, աշխատավորներ, ովքեր ընդմիջման ժամանակ դուրս կգան սնվելու։
• Why
Ինչու է սպառողը գնում ապրանքը՝
Քանի որ ուտեստը պատրաստված է թարմ և որակով սննդամթերքից, գինը մատչելի է, ունի հարմար միջավայր։
• What
Տարբերվում է նրանով, որ նորույթ է հայկական շուկայում, կանգնելու ենք տարբեր տեղեր, հիմնականում այնտեղ, որտեղ չկան նմանատիպ սննդի խանութներ, մարդիկ աշխատանքից դուրս կգան և մեր մոտ կգան։
• When
Ցանկացած ամիսներին, եղանակին
• Where
Երևանի փողոցներում
5.Պահանջարկի ընդհանուր մեծությունը
Հարկավոր է շարժական մեքենա֊խոհանոց, որը շուկայում 10.000$ է։

Մեքենան ունի խոհանոց (լվացարան, վառարան, գազօջախ, սառնարան և այլն)։ Ունի նաև գազ, ջուր, լույս և այլ հարմարություններ։
Նախնական հարկավոր է 2000$ սննդի, սպասքեղեն կամ այլ պարագաների համար։
Ընդհանուր գումարը 12.000$
6. Շուկայում կազմակերպության մասնակցության բաժնեմասը
· Մրցակիցների մոտավոր թիվը՝
Վերջերս հաճախ եմ հանդիպում փողոցում շարժական սննդի կետերի, բայց վստահ եմ, որ իմ բիզնեսը ավելի գրավիչ կլինի հաճախորդների համար, քանի որ մենք կցուցաբերենք մեր հոգատարությունը նրանց հանդեպ։
· Ձեր մրցակիցները խոշո՞ր են, թե՞ ոչ:
Ոչ
· Արդյո՞ք նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:
Նման հատկանիշներից՝ համարյա նույն սնունդը։
· Արդյո՞ք Ձեր և նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:
Նման հատկանիշներից՝ համարյա նույն սնունդը։ Մեր կետը տարբերվում է նրանով, որ նաև ունենք աշխարհի ամենահամեղ սնուննդները, որոնք նաև պատրաստում են օտար երկրներում։
- Լոգոն՝
walking Fast food

