(16.04.21) Այսօր Սեբաստացիների քալքն էր Հին Նորքի նեղլիկ փողնեցներով ու ճամփեքով։ Անկեղծ ասած հին Նորքը նմանեցնում եմ Կոնդ փողոցին՝ իր տնակներով ու նեղլիկ փողոցներով, բայց չմոռանանք, որ երկուսն էլ յուրահատուկ են, նմանը չունեցող ու շատ մեծ տեղ են զբաղեցնում Երևան քաղաքում։ Նորքով քայլելիս ասես 21րդ դարում չլինեի, կարծես 2 դար հետ գնացած լինեի։ Կախարդական զգացում էր, երբ 21րդ դարի բարձրահարկ շենքերի միջավայրում նստեցի մեքենան ու հայտնվեցի 19րդ դարի հին ու փոքրիկ տնակների մոտ։ Անձամբ ես շատ սիրեցի այս փողոցը, թե՛ տնակներն ու փողոցները, և թե՛ սիրալիր մարդկանց։ Կարծում եմ՝ ընկեր Շողերի սիրով պատմածի շնորհիվ էր, որ սիրեցի ոչ միայն փողոցը, այլ նաև փողոցի պատմությունը։ Սիրով ներկայացնում եմ հին Նորքի ֆոտոշարքը՝
























