Դեպի Արագածոտնի մարզ


(10.04.21) Այսօր տեղի ունեցավ քոլեջի նորաբաց «Հէվք» արշավականների ակումբի առաջին ճամփորդությունը դեպի Արագածոտնի մարզ ընկեր Տիգրանի ղեկավարությամբ։ Ակումբի անդամներից էինք նաև մենք՝ զբոսաշրջության բաժնի ուսանողներս։ Ի դեպ, արշավային խմբակի անդամ լինելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝

Այստեղ
Շատ հետաքրքիր ճամփորդություն էր մեզ սպասվում։ Առաջին կանգառը Ագարակ գյուղի բրոզեդարյան ուրարտական դամբարանն էր, Արագածի հարավային լանջից սկիզբ առնող Ամբերդ գետի մոտ։

Մուտքն արդեն մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Միմյանց օգնելով իջանք ու մեզ հյուրընկալեց չղչիկը։

Դամբարանը շատ տպավորիչ էր, ուներ մոտավոր 3000 տարվա պատմություն։ Դամբարանի տանիքի վրա էր գտնվում նաև հին գինու հնձանը։

Շտապեցինք դեպի բացօթյա կոթող խաչքարի մոտ, որին նաև անվանում են որմնափակ խաչքար, ականատեսության խաչքար։ Հաջորդը Արուճի վանական համալիրն էր՝ 7րդ դարի Սբ. Գրիգոր եկեղեցին։

Անկեղծ եմ ասում, աշխարհի ամենագեղեցիկ կառույցն էր՝ թե՛ ներսից, թե՛ դրսից։ Առաջին անգամ էի այնտեղ, բայց չնայած, որ գմբեդը ժամանակի ընթացքում ավերվել էր, մեկ է՝ չէր կորցրել իր գեղեցկությունը, քանի որ թռչունները ճախրում էին ու ավելի գեղեցկացնում ու հեքիաթային դարձնում այդ վայրը։

Հաջորդը կանգ առանք 13րդ դարի կամ ավելի վաղ Արուճի եռանավ քարավանատան մոտ, որը նախատեսված է եղել առևտրականների համար։

Գնալով ավելի հետաքրքրացավ, քանի որ հասանք Թալին ու չէինք կարող չայցելել Թալինի Կաթողիկե և Թալինի Սբ. Աստվածածին եկեղեցիները( 7րդ դար)։

Սբ. Կաթողիկե եկեղեցին ինձ շատ դուր եկավ իր գեղեցկությամբ ու գեղատեսիլ տեսարանով։ Հասնելով Դաշտադեմ հաջորդը կանգ առանք Դաշտադեմի ամրոց կամ ներքին թալինի ամրոցի մոտ։

Մտանք, ուսումնասիրեցինք, բարձրացանք ու զմայլվեցինք գեղեցիկ տեսարանով, որից հետո ընդմիջում արեցինք ամրոցի մոտ գտնվող գյուղացու փոքրիկ այգում։ Մյուսը պետք է գնայինք Կարմրաշեն, բայց հորդառատ անձրևի պատճառով չկարողացանք գնալ։ Փոխարենը գնացինք Բյուրականի Տեղերի վանքը և արշավը ավարտեցինք Արշակունիների դամբարանով։ Անչափ հետաքրքիր էր ու ինֆորմատիվ, առաջին անգամ էի այս վայրերում ու հուսով եմ կրկին կայցելեմ։
Շնորհակալություն կազմակերպիչներին հրաշալի օրվա համար։

Оставьте комментарий