Աշտարակի պոպոքը, Հմայակի սապոկը…


Այսօր տեղի ունեցավ քայլարշավ Աշտարակ քաղաքով։ Մինչև հասնելը ավտոբուսի մեջ միացրել էինք «Աշտարակի պոպոքը, հմայակի սամպոկը, հմայակ ջա՜ն» երգը և ուրախ տրամադրությամբ ուղևորվում դեպի Աշտարակ։

Առաջին կանգառը Աշտարակի հրապարակն էր, որից հետո քայլեցինք դեպի կախովի կամուրջ։

Կամուրջը միացնում էր Քասախ գետի աջ և ձախ ափերը, ինչը շատ զարմանահրաշ ու հրաշագեղ էր։

Շարունակեցինք քայլել ու բարձրացանք դեպի Սբ. Սարգիս եկեղեկի, զմայլեցինք տեսարանով և շտապեցինք դեպի Ծիրանավոր կիսաքանդ եռանավ բազիլիկ (հունարենից թարգմանաբար արքայական տուն) եկեղեցի։ Ճանապարհին անցանք Աշտարակի հին կամրջով, որը կառուցվել էր 1664թվականին։ Չէինք կարող անտարբեր անցնել 19րդ դարի հին քաղաքային Բաղնիքի կողքով։


Ծիրանավոր եկեղեցին հոգևոր զգացմունքեր առաջացրեց, այն տարբերվում էր մնացած եկեղեցիներից իր յուրահատուկ լինելուվ, քանի որ բազիլիկ էր։

Հաջորդը ուղևորվեցինք դեպի Սպիտակավոր եկեղեցի, որը կառուցվել է 14րդ դարում։

Քայլեցինք դեպի Կարմրավոր եկեղեցի, այս եկեղեցին էլ կառուցել են 7րդ դարում։ Այն իսկապես շատ հին է և չնայած իր հնության, տեսքը շատ լավ է պահպանվել։ Նաև այնտեղ էր գտնվում Գևորգ Էմինի գերեզմանը։

Կարմրավոր եկեղեցուն կից գտնվում էր Մարիանե եկեղեցին, այնտեղ էլ փոքր ինչ հանգստացանք, շունչ քաշեցինք ու վերադարձանք կրթահամալիր։

Շատ տպավորված եմ այս կարճատև ճանաչողական ճանապարհորդությամբ կամ քայլարշավով, այն իսկապես շատ հետաքրքիր էր։ Հիանում եմ մեր հնագույն եկեղեցիների զարդանախշերով, և չնայած որ այդքան դժվարություն են տեսել, մեկ է՝ մնացել են, թեև կիսաքանդ են, բայց հոգով միշտ կանգուն են։

Շնորհակալություններս կազմակերպիչներին հրաշալի օրվա համար։

Ֆոտոշարք՝

Оставьте комментарий