
Մարտի 31, օր չորեքշաբթի, արևոտ օր։ Վերջապես ընկեր Էլյայի հետ գնացինք երկար սպասված քայլքին։ Սկսեցինք Մաշտոցի պողոտայից, ուղղությունը դեպի Լույս գրատուն և լոֆթ։ Անցանք Փարպեցու, Մոսկովյան փողոներով՝ ուսումնասիրելով տեղանքը։ Այնքան սիրուն էին փողոցները, կարծես Երևանում չլիենինք XD: Անցանք 12սեղան սրճարանի կողքով և չկարողացանք չմտնել, ուղղակի հրաշք։ Նրանք նաև զարդեր էինք պատրաստում ինչը մտնում էր նրանք դիզայնի մեջ։ Շատ հավես միջավայր էր, կուզեի այնտեղ ապրել։

Եկանք հասանք Լոֆթ, մեզ ուղեկցեցին և ցույց տվեցին սենյակները, շատ գեղեցիկ դիզայն ունեին։ Հաջորդը դեպի Լույս գրատուն, կարծես հին դարաշրջանի պալատի փոքրիկ սենյակ լիներ, փոքր ինչ ուսումնասիրեցինք գրքերն ու առաստաղի նախշերը և դուրս եկանք, դիմացը բոլորիս սիրելի պոնչիկանոցն էր։

Դե գուշակեք ո՞րն էր մեր հաջորդ քայլը, իհարկե, չէինք կարող անտարբեր անցնել պոնչիկանոցի կողքով, մտանք և կերանք համեղ պոնչիկներ։ Հետո գնացինք Աբովյան փողոցի Իգիթյան կենտրոնի ցուցահանդեսը, նայեցինք նկարները ու դուրս եկանք, հաջորդ ցուցահանդեսը Նկարիչների Միությունում էր, ցավոք մեր վերջին կանգառը։ Հետաքրիքր ու գեղեցիկ աշխատանքներ էին տաղանդավոր մարդկանց կողմից։ Այսքանն էր մեր այսօրվա քայլքը, անհամբեր կսպասեմ հաջորդին։


