Վայոց ձոր֊հեքիաթային մարզ

Հերթական անգամ գնացինք Արատես եռօրյա ճամբար, բայց այս անգամ տարբերվող էր նրանով, որ Ընկեր Էլյան նածախգծել էր հետաքրքիր ու ճանաչողական նախագիծ Վայոց ձորի մարզը մեզ ծանոթացնելու համար և ընկեր Տիգրանի շնորհիվ իմացանք հետաքրքիր պատմություններ, որոնք չէինք գտնի համացանցում։ Ի դեպ առաջին անգամ էինք ճամփորդում ընկեր Տիգրանի հետ, կարող եմ ասել, որ նա շատ խելացի, պոզիտիվ ու տաղանդավոր երիտասարդ է և շատ հմուտ է իր գործում։ Մեզ հետ ճամփորդում էին նաև ընկեր Նելլին և ընկեր Հրայրը, նրանց շնորհիվ էլ ավելի հետաքրքիր էին անցնում օրերը, ուրախ միջավայր էր։


Արփա գետի կողքով անտարբեր չէինք կարող անցնել, ամբողջը աղբ էր։ Փոքր֊ինչ հավաքեցինք աղբը և հանգիստ սրտով շարունակեցինք ճանապարհը։

Սքանչելի էր պատուհանից տեսարանը՝ վեհ ու վսեմ սարերն ու նրանց վրայի դեռ չհալված ձյունը։ Թեև եղանակը մռայլ էր և անձրևային, մեկ է տեսարանը չէր կորցնում իր գեղեցկությունը։ Բնությունն արդեն զգացել էր գարնան շունչը և սկսել էր ծաղկել։


Պետք է շատպեինք, քանի որ մեզ էր սպասում Սմբատաբերդը, որին հասնելու համար պետք է հաղթահարեինք բարձրունքը, չնայած անբարենպաստ եղանակին մենք չհանձնվեցինք ու բարձրացանք, և ասեմ, որ հանուն կանգուն Սմբատաբերդի և նրա գեղեցիկ տեսարանի արժեր բարձրանալ, չեմ փոշմանում ոչ մի գրամ։

Երբ իջանք սարից, շատ հոգնած էինք և սոված, գնացինք Արատեսի մեր սիրելի ճամբարը ու տեղավորվեցինք։ Միասնական խաղերը և զրույցները լիցքաթափում էին մեզ և անմիջապես անցնում էր հոգնածությունը։

Երկրորդ օրը նույնպես շատ հետաքրքիր էր և հագեցած, ըստ նախագծի գնացինք Հոստունի վանք, որտեղ ընկեր Տիգրանը մեզ պատմեց բազում ու հետաքրքիր տեղեկություններ։ հետո գնացինք Եղեգիսի հրեաների գերեզմանոց։

Այնուհետև հաղթահարեցինք Հերմոնի սարի բարձրունքը և հասանք Հերմոնի վանքին, ինչը շատ գեղեցիկ էր ու ուներ հիանալի տեսարան։

Բնության հրաշքներից էր Գողթանիկի ջրվեժը։ Ես ուղղակի խելագարվում եմ ջրվեժների համար ու շատ ուրախացա երբ գնացինք այնտեղ։ Թեև Գողթանիկի Ջրվեժը վտանգավոր է լողալու համար, բայց մեկ է՝ հիանալի գեղեցկություն ունի։ Պետք է միայն նստել քարին ու վայելել նրա գեղեցկությունը, աչքերը փակել ու լսել ջրվեժի ձայնը։

Ամենահետաքրիրն այն էր, երբ գնացինք Եղեգիս գյուղ՝ տեղացիներից հարցազրույց վերցնելու համար։ Շատ զվարճալի էր, մարդիկ էլ բարեհամբույր են և սիրալիր։
Երրորդ օրը նույնքան հետաքրքիր էր, գնում էինք Արևի հոթել, բայց ճանապարհին ձնհոսք տեսանք, ատաջին անգամ էի տեսնում նման բան, բնությունը իսկապես հրաշագործ է։

Արևի հյուրանոցում ստացանք ջերմ հյուրընկալություն, ինչի համար շատ շնորհակալ ենք։ Մենեջերը մեզ ծանոթացրեց հյուրանոցի հետ, բոլորս ապշած էինք կրեածիվությունից, հիանալի դիզայն ուներ և գեղեցիկ տեսարան։

Հաջորդ վայրը որ գնում էինք Գյուղամիջի Զորաց եկեղեցին էր։

Ցավոք, արդեն տուն վերադառնալու ժամանակն էր, բայց ճանապարհին հասցրեցինք այցելել Սելիմի Քարավանատուն։

Սևանի կողքով անցնելիս անկարող էինք կանգ չառնել Հայարավանքի կողքով ու հիանալ նրա գեղեցությամբ ու գեղեցիկ Սևանածովի տեսարանով։

Եվ ահա հասանք մեր կանգառ ու դժվար էր բաժանվելը 3 օր միասին ժամանակ անցկացրած ընկերներիս ու դասախոսների հետ։ Ոչինչ, մենք դեռ էլի կգնանք Արատես եռօրյա ճամբար ու կրկին կվայելենք վայոց ձորը։
Այս 3 օրը հիանալի ժամանակ անցկացրեցի, տանից ու առօրյա հոգսերից բացակայելու համար լավագույն միջոցն է Արատեսը։ Շնորհակալություն կազմակերպիչներին ու մասնակիցներին կյանքս հետաքրքրություններով լցնելու համար։

Оставьте комментарий