Առաջադրանքներ

Կետադրել տրված տեքստը

Նաիրյան այդ հնամյա քաղաքն ամեն ինչով նման էր նաիրյան բոլոր հին ու նոր քաղաքներին. փոքր էր, ոչ բազմամարդ, խարխուլ ու փոշոտ. ժամանակակից լեզվով այդպիսի քաղաքներին ասում են գավառական հետամնաց քաղաք։ Ե՞րբ է շինված նաիրյան այդ հին քաղաքը՝ Աստված ինքը գիտե։ Բայց ասում են, որ այդ քաղաքը հիմնողները եղել են հին նաիրցիներ. գուցե՝ խալդեր լայնաթիկունք ու ջլաբազուկ, գուցե՝ գանգրահեր ուրարտացիներ։ Սակայն պատմական այդ հանգամանքը, կարծում ենք, այնքան էլ կարևոր չէ, որովհետև խալդական կամ ուրարտական այն հին քաղաքից հիմա երևի տեղն էլ չէ մնացել։ Նրանց այն կավե գետնափոր խրճիթների փոխարեն կանգնած են հիմա քարե միհարկանի, երկհարկանի և նույնիսկ երեքհարկանի շինություններ՝ թիթեղե կարմիր կամ կանաչագույն կտուրներ ունեն։

Оставьте комментарий