
Մենք ապրելով մոլորակի վրա ոչնչացնում ենք մեր տունը։

Հիմա կօգնեմ ձեզ հասկանալ ու գիտակցել, թե ինչպես չվնասել մեզ հետ նույն մոլորակի վրա ապրող անմեղ բնակիչներին։

1.Մաստակ չի կարելի նետել հատակին, քանի որ թռչունները հաճախ դա ընդունում են որպես հաց ու ուտում են վնասելով իրենց։

2. Ծովային որսի ժամանակ չի կարելի ցանցով որս կատարել, քանի որ ծովային կենդանիները խճճվում, հաճախ նաև կուլ են տալիս դրանք ու վնասում իրենց։

3. Էլ չխոսեմ աղբը հատակին նետելու մասին, քանի որ դա մեծագույն հիմնախնդիրներից մեկն է, պետք է վերջ տանք այդ անմարդկային վերաբերմունքին բնության հանդեպ, չէ որ բնությունն է մեզ պահում և սնուցում։











4.Պլաստիկը, որը դուք օգտագործում եք մեկ անգամ, օվկիանոսը դա օգտագործում է ընդմիշտ։

Անտառահատում

5. Ծառերը հատելով մարդիկ անգիտակցաբար վնասում են իրենք իրենց, քանի որ օդը հենց ծառերի, բույսերի շնորհիվ է մաքրվում։




Գլոբալ տաքացում
Գլոբալ տաքացումը աղետ է մեր մոլորակի համար
Ջերմոցային գազերը մթնոլորտում առաջանում են ինչպես բնական պրոցեսների արդյունքում, այնպես էլ մարդկային գործոնով պայմանավորված: Վառելանյութի օգտագործման ծավալների անընդհատ մեծացումը, վտանգավոր արտանետումները աղտոտում են մթնոլորտը: Դրան զուգահեռ պակասում են անտառները և կանաչապատ տարածքները, որոնք կլանում են ածխաթթու գազը` գլոբալ տաքացման հիմնական «մեղավորին»:



Եթե վտանգավոր արտանետումների ծավալը չկրճատվի, ապա, ըստ հաշվարկների, առաջիկա 50 տարիների ընթացքում երկրի ջերմաստիճանը կբարձրանա միջինում 5.5 աստիճանով: Գլոբալ տաքացման հետևանքով Անտարկտիդայում հալչող սառցաբեկորները կարող են ջրի տակ առնել մայրցամաքների մի հատվածը: Ըստ վերջին հաշվարկների` օվկիանոսի մակարդակը կարող է բարձրանալ 6 մետրով:


