Օր 1
Էքսկուրսիա Երևանի կենտրոնով
06։00 Դիմավորում օդանավակայանից
06։30 Opera Suite հյուրանոց
08:00 Նախաճաշ հյուրանոցում
09։00 շրջայց Երևանում
09։15 Մայր Հայաստան հուշահամալիր/ դիտակետ Երևան քաղաքին ահռելի բարձրությունից
10։00 Կասկադ համալիր/ Գաֆեսճյան թանգարան

Ճարտարապետական-կոթողային համալիր Երևանում։ Համալիրում գտնվում են ցուցասրահներ, շատրվաններ, ծաղկանոցներ և հարթաքանդակներ։ Համալիրի վերևում գտնվում է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձան (1967 թ.)։ Ներքևում՝ համալիրի առջևում Ալեքսանդր Թամանյանի արձանն է։
11։00 Հանրապետության Հրապարակ և պատմության թանգարան
14։00 Լանչ «Кавказский пленница» ռեստորանում
15։15 Արարատ կոնյակի գործարան
16։30 Էրեբունի պատմության թանգարան
18։30 Փարաջանովի թանգարան
19։45 Opera suite hotel հանգստի ժամ
20։20 ընթրիք֊ռեստ. Երևան պանդոկ/ Տերյան փողոց
23։00 Opera suite հյուրանոց֊գիշերակաց
Օր 2
Երևան֊Գառնի֊Գեղարդ֊Սևանավանք֊ Դիլիջան
08։00 Նախաճաշ
09։00 start
10:00 Գառնի տաճար, Սիմֆոնիայի քարեր

Գառնու տաճարը հելլենիստական շրջանի ճարտարապետությանը բնորոշ պերիպտեր (պերիպտեր՝ չորս կողմից սյունաշարերով եզերված աղոթասրահ) տիպի միակ կառույցն է, որը պահպանվել է Հայաստանի տարածքում: Տաճարը գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղում՝ Ազատ գետի աջ ափին: Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին։ Համալիրը ներառել է հռոմեական բաղնիք, արքունական ամառանոց և 7-րդ դարի եկեղեցի: Բաղնիքի խճանկարով հատակը պահպանվել է․ այն կազմված է 15 գույնի բնական քարերից։ 2011 թ․ Գառնու պատմամշակութային համալիրն արժանացել է ՅՈւՆԵՍԿՕ մրցանակին։
12։00 Գեղարդավանք էքսկուրսիա
Գեղարդի վանքը գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։ Գեղարդի վանական համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս։ 13-րդ դարում ստեղծված հիմնական հուշարձանախմբում են գլխավոր Կաթողիկե եկեղեցին, գավիթը, ժայռափոր 2 եկեղեցին, ժամատուն-դամբարանը։
14։00 Լանչ նկարիչ Սերգեյի մոտ
17։00 Սևանալիճ, Սևանավանք

Գեղարքունիքի մարզում, ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա գտնվող Սևանա լիճը Հայաստանի գոհարներից ու խորհրդանիշներից մեկն է: Կապուտաչյա գեղեցկուհին ներառվել է Եվրոպայի ամենագեղեցիկ ու մատչելի վայրերի ցանկում: Սևանավանքը գտնվում է Սևանա լճի թերակղզու վրա, հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305թ.-ին։ Պեղումների արդյունքում պարզվել է, որ այս վայրը բնակեցված է եղել նոր քարի և բրոնզի դարերում։ Ինչպես վկայում է Սբ․ Առաքելոց եկեղեցու հարավային պատի արձանագրությունը, 9-րդ դարում վանքի ընդարձակումն ու կառուցապատումը կապված են Բագրատունիների արքայական տան հիմնադիր` Աշոտ Ա Բագրատունու դուստր՝ իշխանուհի Մարիամի հետ։ Պահպանված կառույցները ներկայումս վերականգնվել և հասանելի են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անձամբ տեսնել հին հուշարձանը: Սևանավանքը Հայաստանի պատմամշակութային ամենաճանաչված վայրերից մեկն է։
19։30 Ընթրիք Դիլիջանում Կուճուճ ռեստորանում
21։00 Դիլիջան Ռեզորթ հյուրանոց֊գիշերակաց
Օր 3
Դիլիջան֊ Հաղարծին֊Գոշավանք֊Հաղպատ
08։00 Նախաճաշ
09։00 Old Dilijan city tour
12:00 Հաղարծին վանական համալիր

Հաղարծին վանական համալիրը տեղակայված է Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից մոտ 18 կմ հեռավորության վրա։ Մի գեղեցիկ ավանդություն կա հյուսված վանքի անվան ծագումնաբանության հետ կապված, ըստ որի վանքի բացման և օծման արարողությունների ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վերևում, ինչն էլ առիթ հանդիսացավ անվանել սրբատեղին խաղացող (կամ ճախրող) արծվի վանք («հաղ» նշանակում է «խաղ»): Այտեղից ել առաջացել է Հաղարծին բառը։
14։00 Լանչ Ուռենի ռեստորանային համալիրում
16։00 Գոշավանք վանական համալիր

Շրջապատված անտառապատ լեռներով՝ Գոշավանք վանական համալիրը գտնվում է Դիլիջան առողջարանային քաղաքում: 13-րդ դ․ հայ ճարտարապետության այս մարգարիտը եղել է Հայաստանի կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոն: Այդտեղ գործել է բարձրակարգ ուսումնական հաստատություն, որը պատմական աղբյուրներում անվանվել է վարժապետարան, համալսարան, ճեմարան: Գոշավանքը իր ոճի մեջ յուրահատուկ վանական համալիր է, այն ներառում է միջնադարյան ճարտարապետության ողջ վաստակը։ Հարկ է նշել, որ վանական համալիրի կառույցները համահունչ են տեղի շքեղ բնության հետ։
20։00 Հաղպատ գյուղ/ Քեֆելյան հյուրանոցային համալիրում ընթրիք և գիշերակաց
Օր 4
Հաղպատ֊Սանահին֊Օձուն֊ Լոռի բերդ֊Ստեփանավան
08։00 Նախաճաշ
09։00 Հաղպատ վանական համալիր

Հաղպատ վանական համալիրը գտնվում է Հայաստանի հյուսիսում` նույնանուն գյուղում: Համալիրը բաղկացած է մի շարք կառույցներից`զանգակատնից, ժամատնից, գավթից, եկեղեցիներից, սեղանատնից և գրատնից: Շինությունները կառուցվել են տարբեր ժամանակաշրջաններում, դրանցից ամենավաղը թվագրվում է 10-րդ դարով: Հաղպատը ծառայել է ոչ միայն որպես կրոնական, այլև որպես խոշոր կրթական կենտրոն: Հաղպատում գրվել, ընդօրինակվել և ծաղկվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք օգտագործվել են նաև միջնադարյան Հայաստանի գիտաուսումնական այլ կենտրոններում: Այստեղ ուսանել, ստեղծագործել և դասավանդել են ժամանակի բազմաթիվ նշանավոր հոգևորական գիտնականներ. ուսուցչապետ Հովհաննես Սարկավագը (Իմաստասեր), նրա աշակերտներ՝ պատմիչներ Երեմիա Անձրևիկը և Սամուել Անեցին և ուրիշներ։
11։00 Սանահին վանական համալիր

Սանահին վանական համալիրը, միջնադարյան հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոն է, որը տեղակայված է Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի մոտ գտնվող Սանահին գյուղում։ Վանական համալիրի առաջին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 10-րդ դարի 30-40-ական թվականներին Աբաս Ա Բագրատունի թագավորի օրոք: 966 թվականին Աշոտ Գ Ողորմած թագավորն ու Խոսրովանույշ թագուհին կառուցել են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ իրենց որդիներ Կյուրիկեի (Գուրգենի) և Սմբատի արևշատության համար, հիմնադրել են միաբանություն և բարձրագույն կարգի հոգևոր դպրոց, հրավիրել եկեղեցականներ, գիտնական վարդապետներ, գրիչներ: Հիմնադիր վանահայրն էր Պոլիկարպոսը, որին հաջորդել է վարդապետ գիտնական Հովհաննեսը: Սանահինը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
12։30 Օձուն վանական համալիր

Օձուն գյուղը հնագույն բնակավայր է, որն առանձնանում է յուրահատուկ ճարտարապետական հուշարձանով՝ Օձուն վանական համալիրով: Ճշգրիտ տեղեկություն վանքի կառուցման տարեթվի հետ կապված չկա, բայց, գնահատելով շենքի կառուցվածքը և այլ հատկանիշներ, կարելի է ենթադրել, որ վանքը հիմնադրվել է VII դարում։ Նաև հայտնի չէ հիմնադրի անունը. տեղանքը ստացել է իր անվանումը ի պատիվ Հովհաննես III Օձնեցու, ով ծնվել և մեծացել է այստեղ: Մականունը մեկնաբանվում է որպես օձերի հետ կռվող: Այս մականունը նա ստացել է, երբ փրկել է հայրենի գյուղը հսկայական օձից: Օձունը համարվում է միջնադարյան հայկական ճարտարապետության գոհարներից մեկը: Վանքի պատերը զարդարում են հին որմնանկարներ:
14։00 Լոռի Բերդ

Լոռի բերդը միջնադարյան անառիկ ամրոց է Լոռու մարզում՝ Ստեփանավանից 5 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում։ Ընդգրկված է Լոռի Բերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
15։00 Ստեփանավան/ Քարահունջ ռեստ. Լանչ
17։00 Ստեփանավանի Դենդրոպարկ
19։30 Սոճուտ հանգստյան տուն
20։00 ընթրիք֊գիշերակաց
Օր 5
Ստեփանավան֊Գյումրի֊ Մարմարաշեն֊Առաջվանք֊Ապարան֊Սամոսավանք֊Երևան
07։00 Նախաճաշ
08։00 start
10։00 Գյումրի city tour
12:00 Մարմարաշեն վանական համալիր
14։15 Հառիջավանք վանական համալիր
16։00 Ապարանի Գնթունիկ լանչ
18։00 Սաղմոսավանք վանական համալիր
Սաղմոսավանքը հայկական առաքելական վանական համալիր է, որը տեղակայված է Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում՝ Քասախ գետի ձախ՝ բարձրադիր գեղատեսիլ հատվածում: Կառուցվել է 13-րդ դարում Այրարատյան կողմնակալության կողմնակալ Վաչե Ա Վաչուտյանի և իր իշխանական ընտանիքի կողմից։ 1215 թվականին Վաչե Վաչուտյանն իր կնոջ՝ Մամախաթունի հետ կառուցում են Սաղմոսավանքի գլխավոր` Սուրբ Սիոն եկեղեցին, որն արտաքինից ուղղանկյուն, ներսից խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցի է, բոլոր անկյուններում ունի երկհարկ ավանդատներ։ Սաղմոսավանքի գավիթը կառուցվում է 13-րդ դարի առաջին քառորդում։ Սուրբ Սիոն եկեղեցուց հարավ տեղակայված է Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ կառուցված Վաչե Վաչուտյան իշխանի որդու՝ Քուրդ Վաչուտյանի կողմից 1235 թ:
20։00 Երևան/Աբովյան aviatrans hotel ընթրիք֊գիշերակաց
Օր 6
Երևան֊ Խոր վիրապ֊Նորավանք֊Ջերմուկ֊Գորիս
07։00 Նախաճաշ
08։30 Էջմիածնի Մայր տաճարի վանական համալիր
Էջմիածնի Մայր տաճար, Հայ Առաքելական եկեղեցու Էջմիածնի կաթողիկոսության գլխավոր կրոնական կառույցը: Գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում: Ըստ գիտանակնների՝ անտիկ Հայաստանի առաջին Մայր տաճարն է (բայց ոչ առաջին եկեղեցին) և համարվում է աշխարհի ամենահին Մայր տաճարներից մեկը:
09։30 Խորվիրապ վանական համալիր

Խոր Վիրապ, Խոր վիրապի վանք, ճարտարապետական հուշարձան, 17-րդ դարի վանք-ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում, Արաքս գետի ձախ կողմում Լուսառատ գյուղի մոտակայքում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա (այժմ՝ Հայաստանի Արարատի մարզի Լուսառատ գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք)։ Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից՝ կապված Գրիգոր Լուսավորչի անվան հետ։
11։30 էքսկուսրիա Արենի գինեգործարան
12։30 Արենի 1 քարանձավային համալիր, (5500 տարեկան կոշիկի քարանձավ)
13։30 Նորավանք վանական համալիր

Նորավանքը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Ամաղու գյուղից մոտ 3 կմ հյուսիս-արևելք: Նորավանքը կառուցվել է 13-14-րդ դդ: Վանական համալիրը «եզրագծված» է գեղատեսիլ վառ կարմիր գույնի ժայռերով։Հատկապես երեկոյան ժամերին՝ մայր մտնող արևի վերջին շողերի ներքո, բոսորագույն ժայռերն ու մարդակերտ գլուխգործոցը միահյուսվելով մեկ ամբողջություն են դառնում։ Միջնադարում Նորավանքը կարևոր մշակութային և հոգևոր կենտրոն էր հանդիսանում: Նորավանքը Հայաստանի ամենաշատ այցելվող վայրերից մեկն է: 2002 թ-ին վանքը հիմնովին վերանորոգվել է:
15։00 լանչ Լճակ ռեստորանային համալիր ( Եղեգնաձոր չհասած)
17։30 Ջերմուկ Ջրվեժ, Տաք ջուր (целебный горячий источники)
20։30 Գորիս «Միրհավ հյուրանոցային համալիր»
21։00 ընթրիք֊գիշերակաց
Օր 7
Գորիս֊ Խնձորեսկ֊ Տաթևի վանք֊Նորատուս֊Երևան
07։00 նախաճաշ
08։30 Խնձորեսք, Հին խնձորեսք գյուղի քարանձավները, կախովի կամուրջ, Մխիթար Սպարապետի գերեզման
11։30 Տաթևի Ճոպանուղիով Տաթևի վանական համալիր

Տաթևի վանքը (IX-X դար) գտնվում է Սյունիքի մարզում: Վանքն ունի հարուստ պատմություն: Տաթևի վանական համալիրը եղել է ոչ միայն հոգևոր, այլև կրթամշակութային խոշոր կենտրոն: Այստեղ գործում էր միջնադարյան Հայաստանի լավագույն համալսարաններից մեկը, որտեղ ուսումնասիրվում էին հումանիտար գիտությունները: Վանքը տեղակայված է գրեթե ժայռի եզրին, որտեղից բացվում է կիրճի գեղատեսիլ տեսարան: Նախկինում վանք տանող ճանապարհը բավականին երկար և դժվար էր․ մեքենայով անհրաժեշտ էր անցնել լեռնային բարդ ճանապարհով վանք հասնելու համար: Սակայն «Տաթևեր» ճոպանուղու բացումից հետո վանքը դարձել է դյուրամատչելի: Ի դեպ, հարկ է նշել, որ «Տաթևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի։
13։30 Սիսիանի Տատնի ռեստ. Լանչ
16։30 Սելիմի (Սուլեմայի) քարավանատուն

Վարդենյաց լեռնանցքը հինավուրց քարավանատուն է: Ըստ ավանդազրույցի՝ քրդերի առաջնորդ Սուլեյմայի որդին սիրահարվում է Գեղարքունիքի մարզի գեղեցկուհիներից մեկին և շատ հաճախ է նրա հետ հանդիպման մեկնում: Մի անգամ ՝ ձմռանը, երբ ճանապարհներն անանցանելի էին և արդեն մթնում էր, երիտասարդը, չանցնելով ճանապարհի նույնիսկ կեսը, կորցնում է իր ուղղին, ձնաբուքի մեջ մոլորվում և մահանում է: Ասում են, որ քուրդ առաջնորդը այդ ճանապարհի մերձակայքում կառուցում է քարավանատուն, որպեսզի ճանապարհորդները կարողանան հանգստանալ այստեղ, և միայն հանգստանալուց հետո շարունակեն իրենց ուղղին: ԼԵռնանցքն այդ ժամանակ ստանում է Սելիմի լեռնանցք անվանումը:
18։30 Նորատուսի Խաչքարեր

19։30 Հայրավանք վանական համալիր

Հայրավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից։ 1211 թվականին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ։ Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան 16-րդ տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են։ Հայրավանքը գործել է մինչև 19-րդ դարը։ 1980-ական թվականներին վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել։ Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու գրի առած մի ավանդության հետ, ըստ որի, 1381-ին՝ Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել։
20։30 ընթրիք Բաշինջաղյան ռեստորանային համալիրում (Ծովածոց, Սևավալճի վրա)
23։00 Երևան Զվարթնոց Օդանավակայան
24։00 Մեկնում
