Բազմաթիվ գինեգործարաններից հետո այցելեցինք Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ:

Մի փոքր տեղեկություն գործարանի մասին.
2002 թվականին գործարանն ընդգրկվել է Մուլտի գրուպ կոնցեռնի կազմում: Վերակառուցման և շինարարության համար ներդրվել է շուրջ 50 միլիոն դոլար, ձեռք է բերվել նոր շշալցման գիծ, կաղնու տակառներ: Հին փաստաթղթերի, թանգարանային ցուցանմուշների, ընտանեկան արխիվների, գործարանի մասնագետների և տեխնոլոգների օգնությամբ հավաքվել և դասակարգվել է գործարանի գործունեության ողջ ընթացքում կուտակված անգնահատելի փորձը: Գործարանը հիմնականում հայտնի է «Նոյ» և «Կրեմլինի մրցանակ» հայկական կոնյակի ապրանքանիշերով: Գործարանի արտադրանքն արտահանվում է ԱՊՀ և Եվրոպայի բազմաթիվ երկրներ, ինչպես նաև ԱՄՆ և Ավստրալիա։

Գործարանով շրջելիս շատ հետաքրքիր է լսել հայկական կոնյակի պատմությունը, քանի որ նրա անվանումները կապված է մեր նախնիների և նախկին հեղերում գտնվող լեռան հետ: Հնեցված հայկական կոնյակը ոչ մեկիս համար գաղտնիք չէ որ աշխարհում լավագույններից մեկն է: Կարծում եմ այս գործարանը զբոսաշրջիկի համար շատ հետաքրքիր վայր է, քանի որ բոլորին էլ հետաքրքիր կլինի կոնյակների ատեղծման պատմությունը ու հատկապես ներսի դիզայնը, ոճը։ Ես անձամբ առաջին անգամ էի այս գործարանում և ինձ շատ դուր եկավ, նաև ձեռք բերեցի մասնագիտական փորձ այնտեղի զբոսավար տիկին Հերմինեյի շնորհիվ։ Նա մեզ պատմում էր գործարանի ստեղծման, կոնյակների և նրանց պատմության հետ, շատ հետաքրքիր ու հաճելի էր լսել նրան։ Ամեն անգամ գործարանի կեղքով անցնելիս պատկերացում չունեի անգամ, թե երբևիցէ բախտ կվիճակվի տեսնել ներսը, թեպետ շատ էի ցանկանում, բայց ինչպես մայրս է ասում՝ եթե ինչ֊որ բան շատ ես ցանկանում անպայման լինում է։

Մեր կրթահամալիրը լինելով շատ բարեհամբյուր, այս գործարանին էլ նվիրեց կրթահամալիրի գինին, որը պատրաստել էինք քոլեջի ուսանողներով գինեգործների հետ միասին։

Շնորհակալ եմ շատ ընկեր Արտակին, ընկեր Բելլային և մնացած կազմակերպիչներն, ում շնորհիվ այսօր այցելեցինք Նօյ գործարանը և օգնեցին ինձ համար բացայայտել նոր ու հետաքրիքր գիտելիքներ ապագա մասնագիտությանս շրջանակներում։
Ֆոտոշարք՝










