Ես Մարիամ Շախվերդյանն եմ, ծնվել եմ 2004 թվականի օգոստոսի 18ին և 16 տարեկան եմ։ Ծնվել եմ և ապրում եմ Երևան քաղաքում։ 2010֊2019 թվականին սովորել եմ Վիլյամ Սարոյանի անվան հիմն. Դպրոցում։ Ուսանողուհի եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջի 2րդ կուրսում, զբոսաշրջության բաժնում։ Սիրում եմ լուսանկարել շենքերի ճարտարապետական կոթողները և ունեմ նկարների հավաքածուներ։ Լուսանկարում եմ այն ինչն ինձ հետաքրքիր է։ Նաև սիրում եմ կենդանիներին և ունեմ կատու։ Սիրում եմ բոնությունը ու ճամփորդել բնության գրկում։ Կցանկանայի դառնալ Սկաուտ։ Իմ նախասիրությունների մեջ է մտնում նաև դիզայներությունը, սիրում եմ պատրաստել ինձ համար զարդեր և հագուստներ։ Սովորում եմ անգլերեն և իսպաներեն, որպեսզի ապագայում բնակությունս հաստատեմ Եվրոպայում։ Հաճախել եմ նկարչության, շախմատի, պարի դասընթացների և առարկայական պարապմունքների։ Մի քիչ ալարկոտ եմ, բայց փորձում եմ վերացնել այն։ Սիրում եմ մտածել, ընկնել մտքերով ու կտրվել այս աշխարհից, ընկնել երազների գիրկը, բայց հետո հետ եմ գալիս իրականություն։
Իմ կոնտակտային տվյալները՝
Հեռռ. Համար
Հասցե
Սոց ցանցեր

