Թափառումներ Երևանի փողոցներով

Քաղաքով քայլելիս անկախ քեզնից ժպիտ է հայտնվում դեմքիդ, թե փողոցների ու շենքերի հին գեղեցկությունից, թե մասսայից:
Եվ «Զբոսաշրջության ռեսուրսներ» առարկայի շրջանակներում որոշեցինք քայլել Երևանի սրտով, և ուսումնասիրել փողոցները ու որսալ հետաքրքիր պահեր:

Հասնելով Մաշտոցի պողոտա՝ համեմատում էինք հին ու նոր ժամանակների խառնաշփոթը և մտքերը հասցրին մեզ կապույտ մզկիթի դիմաց: Մզկիթում պատկերացրեցինք, թե մուսուլմանները ինչպես են աղութում ու փորձեցինք կրկնօրինակել, քանի որ նորանոր բացահայտումներ անելը ամեն բնագավառից շատ օգտակար է:

Հաջորդ քայլը Մաշտոցի պուրակն էր, որտեղ հանգստացանք, վայելելով ձմեռային այգու չվերացող կանաչ շունչը և շարունակեցինք գնալ դեպի Արամի փողոց, ցավոք նրա հնությունը չի պահպանվել, բայց կան նշույլներ:

Քայլելուց չես հոգնում, տրամադրությունդ գնալով ավելի է բարձրանում, և չես նկատում թե ինչպես հայտնվեցիր Պուշկինի փողոցում, և ինչպես հասար Աբովյան փողոց: Մարդաշատ և ժխորային վայրից կարծես կորում ես շենքերի մեջ, մտածելով՝ թե ինչ գեղեցիկ և ճարտարապետական գեղեցիկ կառուցվածքներ կային Աբովյանի և Պուշկինի փողոցներում:

Եվ այդպես շրջադարձ արեցինք Նալբանդյան փողոց: Այնտեղով քայլելիս քեզնից ակամա հիշում ես օրհներգը, և մտքումդ բեմադրում այն:
Ամեն մի ակնթարթ վայելելու էր և քաղաքը բացահայտելուց չես հոգնում, մանավանդ որ քայլում ես հարազատ մարդկանց հետ:

Առջևում Տիգրան մեծի պողոտան էր, կարծես իշխող և միևնույն ժամանակ իր հնագույն ծագումը չկորցնող մի վայր լիներ:

Իսկ Վերնիսաժը, շուկայական առևտրի ասոցիացիաներ առաջացնող և իր նորակառույց շենքերի պատուհաններից ժպտացող մարդկանցից ավելի հարազատ ես զգում քեզ` քո քաղաքում:

Վերջին կայարանը Ֆիրդուսն էր, որը ցավոք կիսաքանդ վիճակում էր, բայց դա ավելի է այրում ներսդ, քանի որ նայելիս հին ու չմաշող պատերին պատկերացնում ես, թե ինչպես են հայ մեծերը ապրել հին Երևանում և կարծես աչքիդ առաջով քայլում են նրանք, իսկ այնտեղի բնակիչները չեն կորցնում իրենց ժպիտները, լցնում են իրենց առօրյան երջանկությամբ, ինչպես մենք արեցինք դա այսօր։ Շնորհակալ եմ բոլորից ու կազմակերպող ուսուցչին՝ ընկեր Էլյային։

Оставьте комментарий