Բարև ձեզ, ես Մարիամն եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոկեջում, զբոսաշրջություն բաժնում։

2020թվականը սկսվեց ու խաբանեց բոլորիս ծրագրերը, այն ինչ ցանկանում էինք անել այս տարի, ցավոք չհաջողվեց համաշխարհային վարակի պատճառով։ Աշխարհում բոլորը սկսեցին մեկուսանալ իրենց տներում, փակվեցին կրթական բոլոր հաստատությունները, փակվեցին բոլոր կազմակերպություններն ու ամենինչը, մի խոսքով՝ աշխարհը փակվեց։ Մարդիկ համատարած սկսեցին վարակվել, փողոցներում դատարկություն էր տիրում, մի խոսքով՝ այս տարին բոլորիս համար շատ վատն էր։ Ցավոք, բոլորս կորցրեցինք մեզ համար շատ կարևոր մարդկանց ու կարելի էր ասել, որ մեկ տարի ուղղակի կյանքը կանգ էր առել, ինչևէ վատի մասին չխոսենք։ Բոլոր աշակերտներն ու ուսանողները՝ ինչպես նաև մենք, անցանք օնլայն համակարգով սովորելու։ Շատ երկար ամսիներ օնլայն սովորելուց հետո, վերջապես բացվեց մեր քոլեջը ու սկսեցինք հաճախել, կարոտներս առնել մեր քոլեջից։ Բայց, ցավոք ուրախությունը շատ կարճ տևեց, քանի որ հոկտեմբերին նորից անցանք օնլայն դասերի։ Հետո նոյեմբերին նորից սկսեցինք հաճախել քոկեջ։ Շատ խառը տարի էր, չհասկացանք ինչ կատարվեց, իրադարձությունը իրադարձության հետևից, կարևորը ուժեղ գտնվեցինք ու հաղթահարեցինք։
Սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կատարել եմ շատ աշխատանքներ, որոնք հիմա կներկայացնեմ։ Մասնակցություն եմ ունեցել հետևյալ նախագծերում՝ Կրթահամալիրը սեբաստացիների աչքերով, Իմ ընտրած մասնագիտությունը, Ես որպես մասնակից սեբաստացու օրերին։
Ուսումնական տարվա առաջին ճամփորդությունը եղավ Դեպի Թռչկանի ջրվեժ, դեպի Վարդենիկ գյուղ՝ լօլիկի չրի գործարան, հետո արդեն՝ Անմոռանալի Արտեսը, Գյումրին ու նրա երկրպագուները։ Քայլքեր՝ Երևանյան թափառումներ Հրազդանի կիրճով, թափառում ենք Երևանի գողտրիկ փողոցներով։ Հանդիպումներ՝ Հանդիպում Հայկ Բիանջյանի հետ։
Օտար լեզուներից նույնպես շատ հետաքրքիր նախագծեր արեցինք։ Ռուսերեն առարկայից սկսեցինք ուսումնասիրել Հայաստանի մարզերը՝ Վայոց ձոր, Սյունիքի մարզ նաև՝ Национальные жилища народов мира, Дни Комитаса, Новогодний проект։ Անգլերեն առարկայից կատարել ենք հետևյալ հետաքրքիր աշխատանքները, որոնք օգնեցին բարելավել և կատարելագործեր լեզվի իմացությունը՝ What type tourist I would like to be, Anahit’s positive and negative character, An email to a tourism company, Project Komitas Vardapet, My imaginary Jungle hotel, What or who motivates me?, Dialog about tour agency, Friendship essay, Dialogue, The characters of Armenians and Italians, Take care of nature/translation from Russian to English, What is leadership?, New year wishes from us։ Ձեռներեցություն առարկայի շրջանակներում կատարել ենք հետևյալ աշխատանքները՝ Բիզնես պլան ապագայի համար, Ձեռնարկատիրոջ կարևոր հատկանիշներ, Բիզնես պլանի տեսլականը, Բիզնես պլանի տեսլական՝ SMART չափորոշիչներով, SWOT վերլուծություն, Մեր բիզնես փաստաթղթերը, Մինի շուկա խաղ։ Լանդշաֆտագիտություն և էկոլոգիա՝ Աղետներ, որոնք վատ ազդեցություն են ունեցել բնության վրա։ Առաջին բուժօգնություն առարկան ծանոթացրեց և սովորեցրեց, թե ինչպես ճիշտ դրսևորել քեզ դիմացինիդ կլինակական մահի ժամանակ և ինչ գործողություոններ կատարել։ Հայոց լեզու և Գրականություն առարկայից վերլուծեցինք հայտնի գրողների պատվածքները՝ Մուշեղ Գալշոյան֊ Սպասում/վերլուծություն, «Հայրենի հողը» Ավետիք Իսահակյան վերլուծություն, «Անհաղթ խալիֆան» Ավետիկ Իսահակյան, Օսկար Ուայլդ «Սոխակը և Վարդը» վերլուծություն, «Պատերազմ է հայտարարվել» Վիլյամ Սարոյան, Վիլյամ Սարոյան «Դաշնամուրը», բացի վերլուծությունից նաև արել ենք հետևել առաջադրաննքերը՝ Փոխաբերություն գրաբարից, Առաջադրանք։ Հայոց պատմություն առարկայի շրջանակներում ուսումնասիրել ենք մի շարք պատմական պայմանագրեր՝ Գյուլիստանի պայմանագիր, Բուխարեստի պայմանագիր, Թուրքմենչայի պայմանագիր, Ադրիանապոլսի հաշտության պայմանագիր, Ամփոփիչ եզրակացություն, նաև՝ 1920֊2020 հայ֊թուրքական պատերազմների համեմատություն։ Զբոսաշրջության ռեսուրներ առարկայից նույնպես կատարել ենք աշխատանքներ՝ Top 10 Հայաստանի լեռներ, Ալպինիզմ, Թանգարաններ, Վայոց ձորի մարզ։ Իսպաներեն՝ Me gusta mi colegio, Mi barrio, Իսպանական պարեր քերականություն, մի շարք առաջադրանքներ և այլ հետաքրքիր աշխատանքներ։ Քաղաքագիտություն և Սոցիալական հիմունքներ առարկայի շրջանակներում կատարել ենք հետևյալը՝ Սոցիալական դերեր, Սոցիալականացումը և անձը, Դիտում. ինքնադիտում, ներհայեցողություն, Հարցման մեթոդ, և այլն։
