
(29.01.21) Շարունակելով նախագիծը այցելություն տարբեր գործարաններ, այսօր էլ այցելեցինք Armenia winery գինեգործարան։ Առաջին հայացքից էլ գործարանը շատ շքեղ էր։

Գինեգործարանը գտնվում է Հայաստանի խաղողագործական շրջաններից մեկում՝ Արագածոտնում:

Այսօր «Արմենիա Վայնն» իրենից ներկայացնում է մի օրինակելի գինեգործարան, որտեղ բազմադարյա պատմություն ունեցող հայկական գինեգործությունն ապրում է իր վերածննդի շրջանը:

Մեզ շատ ջերմ ընդունեցին, պատմեցին պատմությունը և ծանոթացրեցին գործարանի հետ, շատ ուրախ եմ, քանի որ ձեռք բերեցի նոր գիտելիքներ ու այս գիտելիքները տեղ կունենան իմ ապագա մասնագիտության մեջ։

Շնորհակալություն անչափ Armenia winery գինեգործարանին ջերմ հյուրընկալման համար։

