Հանդիպում մարդաբանի հետ

Քելեջ այսօր շատ հետաքրքիր հյուր էր այցելել ՝ Էվիյա Հովհաննիսյանը։ Նա մասնագիտությամբ սոցիալական մարդաբան էր և այսօրվա թեման վիզուալ մարդաբանությունն էր։ Անկեղծ ասած առաջին անգամ էի լսում այսպիսի մասնագիտության մասին ու երբ իմացա, որ նման հաճելի հյուր ենք ունենալու, սկսեցի հետաքրրքվել։ Նրա հետ հետաքրքիր զրույց ունեցանք, որի արդյունքում իմացա ու բացահայտեցի նոր բաներ։ Խոսվեց նաև այն մասին, թե ինչպես են մասնագիտությունը, սեռը, տարիքը, ազգությունը, կրոնն իրենց ազդեցությունն ունենում մարդու էության ձևավորման վրա:

Այսպիսով հասկացա, որ մարդաբանությունը (անթրոպոլոգիա) գիտություն է, որն ուսումնասիրում է մարդկությանը, մարդկանց վարքը և հասարակությունները անցյալում և ներկայում։ Այդ բառը անգլերենում սկսվել է օգտագործվել 18-րդ դարից՝ հավաբանար փոխառնվել է ֆրանսերեն Anthropologie բառից։

1647 թվականին, Կոպենհագենի համալսարանի հիմնադիր Բարթոլինները սահմանել են այսպես՝
Մարդաբանությունը, այսինքն՝ գիտությունը մարդու վարքի մասին, սորորաբար և ողջամտորեն բաժանված է անատոմիայի (գիտություն մարդու մարմնի և դրա մասերի մասին) և հոգեբանության (գիտություն հոգեկանի մասին) միջև։

Оставьте комментарий