Հեծանվավարություն. Մարզական ստուգատես


Վերջապես քելեջում կազմակերպեցին հեծանվավարության դասընթացներ։ Անձամբ ես՝ շատ եմ սիրում հեծանիվ վարել և սա շատ լավ հնարավորություն էր հմուտ հեծանիվ վարել սովորելու համար, չնայած որ մանկուց կարողանում եմ շատ լավ վարել հեծանիվ։


Հոգնեցուցիչ դասերից հետո ժամանակ ենք տրամադրում և գնում ենք հեծանվավրության դասընթացի, որը շատ լավ միջոց է լիցքաթափվելու համար։ Ընկեր Հրայրը՝ հեծանվավարության ուսուցիչը, շատ հմուտ է իր գործում ու սովորեցնում է բոլորին, ովքեր չգիտեն վարել։ Զարամանլի է, բայց շատ կարճ ժամանակում մի քանիսը սովերել են շատ լավ վարել, իհարկե ընկեր Հրայրի շնորհիվ։

Սա նաև շատ լավ հնարավորություն է զբոսաշրջության ծառայության ոլորտում սովորողների համար, քանի որ կազմակերպվում են տուրեր հեծանվով, ինչը նաև հետաքրքրություն է առաջացնում զբոսաշրջիկին։

Оставьте комментарий