Սառույցի վրա, երազանքների գրկում…

(21.01.21) Այսօր էլ գնացինք Իրինա Ռոդինինայի անվան գեղասահքի դպրոց սահելու։ Ի դեպ, այսօր 21րդ դարի, 21րդ տարվա, 21րդ օրն է։

Անկեղծ ասած, շատ եմ սիրում սահել սառույցի վրա ու ամեն անգամ սահելիս պատկերացնում եմ, թե իբրև տաղանդավոր գեղասահորդ եմ ու բեմում պարի միջոցով արտահայտում եմ զգացմունքներս ու հույզերս։ Սառույցի վրա սահելիս զգում ես ազատությունը և հատկապես այն պահին, երբ արագ սահում ես ձեռքերդ բացած, աչքերդ փակ…Բայց խորհուրդ չեմ տա աչքերը փակ, որպեսզի չբախվեք դիմացինին։

Չեմ կարողանում բառեր գտնել ու արտահայտել իմ սերը սառույցի վրա սահելու համդեպ, ընդհարնապես ես միշտ էլ բառեր չեմ կարողանում գտնել սեր արտահայտել ինչ֊որ բանի կամ մեկի հանդեպ ու ասել այն ինչ զգում եմ, դրա համար ուղղակի կասեմ՝ երջանկություն:

Եթե անկեղծ՝ չեմ սիրում ձմեռը, բայց ամեն եղանակ էլ ունի իր յուրահատկությունը, որով տարբերվում է մյուսնեիից։ Ամեն անգամ սպասում եմ անհամբեր ձմեռվան՝ անտեսելով սառնամանիք ցուրտը, ձյան և սառույցի վրա սահելու համար։

Այսօր հավես ու երջանկությամբ լի օր էր։D Շնորհակալություն կազմակերպիչներին։

Оставьте комментарий