
Այսօր քոլեջի ուսանողներով այցելեցինք Ոսկեվազ գինու գործարան, որը գտնվում է Արագածոտն մարզի նույնանուն գյուղում։ Մեզ հյուրնկալեց Տիկին Դիանան, նա այդ գործարանի զբոսավարն էր։ Նա մեզ ծանոթացրեց իրենց գործարանի և գինիների պատմությանը, բառեր չունեմ նկարագրելու այդ զարմանահրաշ վայրը։
Գործարանի և՛ ներսի, և՛դրսի պատերը փորագրված էին շատ գեղեցիկ զարդանախշերով։
Այնտեղ մոտակայքում հայտնաբերվել են հողի մեջ թաղված կարասի մնացորդներ, որոնց մեջ գինի էին պահում:

Այսօր գործարանի տարածքում տարվում են բազմաթիվ շինարարական աշխատանքներ, որպեսզի ստեղծվի նոր, նմանը չունեցող յուրօրինակ զբոսաշրջային համալիր: Գործարանն իր վերածնունդն ապրեց 2004 թվականին: Այսօր Ոսկեվազը ստեղծում է գինիներ, որոնք արտադրվում են ինչպես ժամանակակից գինեգործական մեթոդներով, այնպես էլ օգտագործելով հին ավանդական կարասները, որոնք ստեղծվել են դեռևս 19-րդ դարավերջին:

Այդ բոլոր գինիները, առանց բացառության, արտացոլում են Հայաստանի իրական բնույթը: Նրանք գինու արտադրության մեջ օգտագործվում են միայն տեղական խաղողի տեսակները, իսկ հնեցման համար կիրառում են հազվագյուտ բարձրորակ հայկական կաղնուց պատրաստած տակառները:

Նաև նշեմ, որ քաղցր գինիների արտադրության մեջ «Ոսկեվազի գինու գործարանը» առաջինն է, ով օգտագործել է խաղողի թառամեցման մեթոդը:
Իսկ վերջում մեզ գործարանի ներսում հյուրասիրեցին սպիտակ գինի, այնքան համեղ էր, որ համը երբեք չեմ մոռանա։

Շատ սիրեցի այս գործարանը և կրկին կուզենայի այցելել, քանի որ այնտեղ հրաշալի էր, իսկ ձիզայնը աննկարագրելի գեղեցիկ էր։ Ամեն անգամ այցելելիս՝ ինձ զգում եմ ինչպես հին դարերի պալատական կամ ինչու չէ նաև արքայադուստր։
Անչափ շնորհակալ եմ կազմակերպիչներին, հետաքրքիր ճանաչողական ճամփորդության համար։

