Ձեռներեցության քննական հարցաշար

1. Ո՞րն է բիզնես գաղափարը: Ներկայացրեք ձեր բիզնես գաղափարը: Փորձեք ապացուցել, որ այն արդիական է և եկամուտ կբերի Հայաստանում ներկա դրությամբ։

Բիզնես գաղափար֊ բիզնեսի թեման
Իմ բիզնես գաղափարը
Նպատակը։ Մարդկանց ապահովել տներով և անտուն չթողել, մարդկանց տարբեր խավերի գրպանին հարմար տներ կառուցել, վերացնել արտագաղթը։
Նախ, այնպիսի բնակարան պետք է գնեմ, որ հետո կարողանամ այն վարձով տալ, դրա համար պետք է նայեմ նրա շինության ձևը, ապահովությունը, ցանկալի կլինի նորակառույց շենքերում բնակարններ գնել։ Պետք է իմանամ, թե ինչ տեսակի տներ են մարդիկ նախընտրում, օրինակ՝ արևկողմ, պատշգամբով և գեղեցիկ տեսարանով, բարձրահարկ և նորակառույց շենքում, գեղեցիկ դիզայնով և այլն։ Մարդիկ տարբեր են, ինչպես նաև նրանց ճաշակները, դրա համար պետք է զգոն լինեմ բնակարան գնելուց։ Ես չգիտեմ այս գործում ինչ սոցիալական դեր եմ կրելու, երևի «բրոքեր», չգիտեմ։ Եթե գործերս էլ ավելի լավանան, կարող եմ օտար երկրներում էլ բնակարան գնել և տեղացիներին վարձով տալ։ Իմ կարծիքով սա լավ գործ է, որովհետև շատ չեմ վազելու այս կողմ, այն կողմ։ Սոց. ցանց սարքելու համար կօգնի եղբայրս, քանի որ նրա մասնագիտությունը ծրագրավորող է, չեք պատկերացնի այնքան լավ է, կխնայեմ գումարս, թե չէ, որ ուրիշը սարքեր, ինձնից մեծ գումարներ կուզեր սայթ սարքելու համար, իսկ ես ավելորդ գումար չունեմ։ Ինչևէ, Սայթը կսարքենք, այնտեղ կամրացնենք որոշակի տեղեկություն իմ գործունեության մասին ու իմ հեռախոսահամարը։ Մարդիկ կզանգեն ինձ, ես կունենամ բազմաթիվ հաճախորդներ, կառաջարկեմ նրանց տներ, նրանք կհամաձայնվեն և գումարները կգան գրպանս(ընկա երազանքների գիրկը)։ Ի դեպ, եթե գումար չունենամ բնակարան գնելու համար, կարող եմ այլ կերպ գումար աշխատել այս նույն բնագավառում, օրինակ՝ ինձ զանգահարում են, տալիս տվյլաներ, թե ինչ ոճի բնակարան են ցանկանում և խնդրում են, որ գտնեմ այդպիսի բնակարան, ես էլ ընկնում եմ փնտրտուքների մեջ և կատարում իմ աշխատանքը, երևի սա է «բրոքեր» կոչվում։
2. Կատարել SWOT վերլուծություն տրված թեմաներից մեկով։
Վերլուծության համար նախատեսված թեմաներնեն՝
— Ինչպես վաճառել կրթահամալիրի գինին
— Նախագծային կրթություն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, արդյոք|այն էֆֆեկտիվ է
— Առցանց կրթություն պանդեմիայի ժամանակաշրջանում | Բլոգավարությունը կրթության մեջ
— Ինքնամեկուսացում

Թեմա։ Առցանց կրթություն պանդեմիայի ժամանակաշրջանում։

(S) Ուժեղ կողմ։

1. Աշակերտները/ուսանողները ուսումնական ծրագրից հետ չեն մնում։

2. Դասերի հետ մեկտեղ կարող են զբաղվել ինքնակրթությամբ (Ընթերցել գրքեր, պատմվածքներ, ծանոթանալ ավելի շատ գրողների հետ, հարստացնել բառապաշարը, սովորել տարբեր լեզուներ և այլն) կամ ավելի շատ ժամանակ տրամադրել սիրած հոբբիին (Ժամանակ տրամադրել սիրած զբաղմունքներին, խորանալ դրանց մեջ։ Օրինակ զբաղվել լուսանկարչությամբ կամ նկարչությամբ և այլն), տան անդամներին հետ ժամանակ անցկացնել (կազմակերպել տարբեր խաղեր, քննարկումներ, ֆիլմերի դիտում) և այլն։

3. Կրթական հաստատություններ չհաճախելով կկրճատվի վարակը։

4. Հնարավորություն կտա ավելի ճիշտ պլանավորել օրը։

5. Ժամանակ տրամադրել առողջ ապրելակերպին (առողջ սնվել, կատարել վարժություններ և այլն)։

6. Հեռավար առցանց ուսուցումը հնարավորություն կտա սովորել ավելի լավ, հասցնել կատարել առաջադրանքները, և բարձրացնել գնահատականները։

Թույլ կողմ

1. Ուսանողները երբեմն ծուլանում են և տնային աշխատանքները կատարում են թերի։

2. Ինտերնետի խափանման կամ այլ հարգելի և անհարգելի պատճառներով չեն մասնակցում տեսադասերին և չեն կատարում հանձնարարությունները։

3. Լինում են հաճախակի խնդիրներ կապված տեսազանգերի հետ։

(Օ) Հնարավորություններ

1. Ինչպես նշեցի Ուժեղ կողմում՝ հնարավորություն է տալիս ժամանակը տնօրինելու, օրը բաշխելու ավելի արդյունավետ։

2. Հնարավորություն է տալիս գնահատականը բարձրացնել։

3. Զբաղվել ինքնակրթությամբ, սիրած հոբբիով։

(T) Խոչընդոտներ

1. Չնայած որ տեխնիկապես զարգացած դար է, ինտերնետը կարող է խափանվել և առաջացնել բազմաթիվ խոչընդոտներ։

2. Քանի որ շատ ժամանակ ենք անցկացնում համացանցում դա խոչընդոտում է տեսողությանը, այսինքն նկատվում է տեսողության վատացում։

3. Ուսուցիչների/ ուսանողների մոտ կարող են առաջանալ խնդիրներ (լիել վատառողջ, վարակվել կորոնավիրուսով, ինտերնետը կարող է վատ աշխատել և այլ հարգելի պատճառներ)։

3: Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար անձը պետք է պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվի որպես՝ անհատ ձեռնարկատեր
4. Նկարագրել, որն է ԱՁ-ն, ինչով է այն տարբերվում իրավաբանական անձից։
• Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը՝ որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
• Անհատ ձեռներեց, ֆիզիկական անձ, որն իր անունից որպես զբաղմունք կանոնավոր կերպով իրականացնում է տնտեսական գործունեություն, մատուցում է ծառայություններ և կատարում աշխատանքներ։ Նա պետական լիազորված մարմիններից ստանում է համապատասխան ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք և իր ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է դրա հիման վրա, որը միաժամանակ հանդիսանում է նրա գրանցման փաստաթուղթը։
5. Թվարկեք մի քանի իրավաբանական անձի տեսակներ, ինչով են դրանք տարբերվում։

Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Ի՞նչ փաստաթղթեր պետք է նախապատրաստել Պետական գրանցման ռեգիստր գնալու համար։

դիմում.

իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիրների որոշումը կամ հիմնադիր ժողովի արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ ժողովի նախագահի և քարտուղարի կողմից.

մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում՝ հիմնադրի միանձնյա գրավոր որոշումը.

իրավաբանական անձի կանոնադրությունը` հաստատված հիմնադրի (հիմնադիրների) կամ հիմնադիր ժողովի կողմից.

տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ՝ անձնագրային տվյալները և սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն.

ֆիրմային անվանման գրանցման հայտ (Ֆիրմային անվանման գրանցման հնարավորությունը կամ գրանցման մերժումը որոշվում է անմիջապես):

Եթե իրավաբանական անձի հիմնադիրը օտարերկյա ֆիզիկական անձ է, ապա վերը նշված փաստաթղթերից բացի ներկայացվում է նաև տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված: Առևտրային կազմակերպությունների գրանցելու համար պետական տուրք չի գանձվում:
7. Ի՞նչ փաստաթուղթ է հիմնադիր պայմանագիրը:
• 1. Ընկերության հիմնադիր փաստաթուղթ է հանդիսանում նրա հիմնադիրների (մասնակիցների) կողմից հաստատված կանոնադրությունը:

2. Կանոնադրությունը հաստատելու մասին որոշումը հիմնադիրները (մասնակիցները) պետք է ընդունեն միաձայն: Ընկերության կանոնադրությունը պետք է պարունակի`

ա) ընկերության անվանումը.

բ) ընկերության գտնվելու վայրը.

գ) ընկերության կանոնադրական կապիտալի չափը, մասնակիցների բաժնեմասերի չափերը.

դ) տեղեկություններ ընկերության մասնակիցների մասին, որոնք ներառում են` ֆիզիկական անձանց համար` քաղաքացիությունը, անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրը կամ հաշվառման հասցեն, սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում), իրավաբանական անձանց համար` պետությունը, որտեղ հիմնադրվել է, լրիվ անվանումը (ֆիրմային անվանումը), պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրը, համայնքի համար` համայնքի լրիվ անվանումը, պետության համար` պետության լրիվ անվանումը, լիազորված մարմնի լրիվ անվանումը:
8. Ո՞րն է իրավաբանական անձի կանոնադրությունը։

9. Ո՞րն է կանոնադրական կապիտալը, ինչից է այն բաղկացած։
• 1. Կանոնադրական կապիտալը կազմվում է բաժնետերերի ձեռք բերած բաժնետոմսերի անվանական արժեքից:

2. Կանոնադրական կապիտալը որոշում է նրա պարտատերերի շահերը երաշխավորող Ընկերության գույքի նվազագույն չափը:
10. Այլ անձի ֆիրմային անվանումն ապօրինի օգտագործող անձը պարտավոր է ֆիրմային անվանման իրավատիրոջ պահանջով դադարեցնել դրա օգտագործումը և հատուցել պատճառված վնասները:
11. Իրավաբանական անձն ունի իր անվանումը, որը ցուցում է պարունակում նրա՝ կազմակերպական-իրավական ձևի մասին: Ոչ առևտրային կազմակերպության անվանումը պետք է ցուցում պարունակի իրավաբանական անձի գործունեության բնույթի մասին:
12. Ի՞նչ է ուսումնասիրում մարքետինգը։
• Մարկետինգն ուսումնասիրում է հաճախորդի, գնորդի հետաքրքրություններն ու ըստ դրա արտադրում կամ ծառայություններ մատուցում։
13. Ո՞րն է Պարետոյի օրենքը, կամ 80/20 սկզբունքը։
• Պարետոյի օրենքը կամ Պարետոյի սկզբունքը պնդում է, որ շատ դեպքերում ջանքերի 20%-ը բերում է արդյունքի 80%-ին։ Այս տեղից հետեւում է, որ գործնականում մեր գործադրած ջանքերի (մեծ մասը) 4/5֊­ը գրեթե կապ չունի ստաց­ված արդյունքի հետ:
14. Ինչպե՞ս են կատարում շուկայի սեգմենտավորում, ո՞րն է գործարարի նիշա-ն շուկայում։

Շուկայի սեգմենտավորումը սպառողների բաժանումն է առանձին խմբերի` ելնելով մեկ կամ մի քանի ընդհանուր հատկանիշներից:
Սովորաբար շուկայական սեգմենտները մեծ սպառողների խմբեր են, որոնք ունեն համանման պահանջմունքներ, հնարավորություն եւ պատ-րաստակամություն՝ գնելու այս կամ այն ապրանքատեսակը: Ընկերությունները, որոնք շուկայում առեւտուր են անում սպառողների հետ, հիանալի պատկերացնում են, որ իրենք ի վիճակի չեն հրապուրել անմիջապես բոլոր գնորդներին: Շուկայում գնորդները բազմաքանակ են, ցրված եւ միմյանցից տարբերվում են իրենց կարիքներով, վարքագծով, գնողունակությամբ, ցանկությունններով եւ սովորություններով: Յուրաքանչյուր ֆիր-մա պետք է ընտրի շուկայի առավել գրավիչ հատվածներ, այսինքն՝ կենտրոնանա սպասարկման որոշակի մասերի կամ սեգմենտների վրա, որոնք նա ի վիճակի է առավելագույնս սպասարկել:
Կազմակերպությունները սեգմենտավորում են իրենց շուկաներն այնպես, որ դրանք կարողանան առավել արդյունավետ գրավել գնորդների առանձին խմբերի ցանկությունները եւ պահանջմունքները՝ մեծացնելով վաճառքի ծավալը:
Նիշան շուկայի այն հատվածն է, որտեղ կարող է լինել շահույթի հնարավորություն։ Սակայն նիշայի ընտրությունը բխում է գործարարի ունեցած փորձից ու պրոդուկտի տեսակից։

Оставьте комментарий