1. Ի՞նչ է ուսումնասիրում լանդշաֆտագիտությունը:
Լանդշաֆտագիտությունն ուսումնասիրում է աշխարհագրական լանդշաֆտը, այսինքն բնությունն է նրա ուսումնասիրման օբյեկտը՝ բնական տարածքային համալիրը իր բաղադրիչներով:
2. Որո՞նք են լանդշաֆտագիտության խնդիրները:
Լանդշաֆտագիտության խնդիրն է երկիրը դիտել որպես մի բարդ, բազմաթիվ գործոններով հյուսված համակարգ, այն ճանաչել բազմակողմանիորեն, որպեսզի ոչ մի բաց տեղ չմնա, հնարավոր լինի լանդշաֆտը օպտիմացնել և այն դարձնել առավելագույնս արդյունավետ։
3. Ի՞նչ է լանդշաֆտը:
«Լանդշաֆտը» գերմանական բառ է, որ նշանակում է տեղամաս, բնապատկեր Երկրի վրա՝ մեր շրջապատում։
Ունի բնական տարածքային համալիրի (ԲՏՀ) իմաստ, որի տակ հասկանում են որոշակի տարածք, որը ծագումնաբանորեն միատարր է, ունի ուրույն բնական հատկանիշներ։
4. Լանդշաֆտագիտական թաղանթներ:
5. Նյութերի շրջապտույտը լանդշաֆտային և աշխարհագրական թաղանթում: (Էջ ֊ 20)
Առանձնացնում ենք 4 հիմնական (համամոլորակային) շրջապտույտներ՝ քարոլորտային, ջրոլորտային, մթնոլորտային և կենսոլորտային։ Նյութերի շրջապտույտը ուղեկցվում է էներգիայի շրջապտույտով։
6. Ջերմոցային էֆֆեկտ:
Ջերմոցային էֆֆեկտը կապվում է մթնոլորտում մարդածին ազդեցությամբ ածխաթթու գազի ավելացման հետ, որի հետևանքով խախտվում է Լե Շատելյեի սկզբունքը։
7. Օզոնի թաղանթ:
Ստրատոսֆերայում օզոնային թաղանթը երկիրը պահպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Սակայն մարդը, արդյունաբերության գործունեությունը իր թափոններով քայքայում է թթվածնի 3 ատոմների կազմը։
8. Բնության և հասարակության փոխհարաբերությունը: Ո՞րն է Լե Շատելյեի սկզբունքը:
Երկրագնդի վրա բնակչության բուռն աճը, այլ կերպ՝ «ժողովրդական պայթյունը» և մարդու կողմից բնության վրա ինտենսիվ ներգործությունը խաղտում են բնության հավասարակշռությունը, այս երևույթին անվանում են հայտնի գիտնական Լե Շատելյեի անվամբ:
Ժամանակի ընթացքում մարդը սկսեց վերափոխել բնությունը: Հենց այստեղից էլ առաջացավ մարդ-բնություն հակասությունը:
Մեր օրերում, մարդ-բնություն հակասության հետ կապված, ձևավորվել է 2 հակադիր միտում՝
Պահպանել բնությունը, նրա կենսաբազմազանությունը։
Վերափոխել բնությունը մարդու համար հարմար տարբերակով:
Մարդիկ բնությունը վերափոխում են արմատապես, ինչը կարող է վատ հետևանքներ ունենա։ Այսինքն, որոշներն արդեն երևում են։ Եթե մարդիկ հիմա կանգ չառնեն, չսահմանափակեն իրենց գործունեությունը, ապա մեր սերունդներն ապրելու հնարավորություն չեն ունենա։
9. Ի՞նչ է բնօգտագործումը, որո՞նք են դրա հիմնահարցերը: (Էջ ֊ 27)
«Բնօգտագործում» բառը 2 իմաստով է օգտագործվում՝ որպես գիտական ուղղություն, որն զբաղվում է հասարակության կողմից բնական ռեսուրսների օգտագործման հարցերով, և որպես գործողություն՝ պրոցես, թե ինչպես է մարդը օգտվում բնության բարիքներից։
Բնօգտագործում գիտական ուղղության խնդիրն է՝ մշակել միջոցներ բնական ռեսուրսները ռացիոնալ օգտագործելու համար և չզրկել գալիք սերունդներին բնության չվերականգնվող սուղ ռեսուրսներից։
10. Լանդշաֆտների սոցիալ տնտեսական ֆունկցիան։ Թվարկել՝ որոնք են ֆունկցիաները, յուրաքանչյուրի համար բերել օրինակներ:
Գյուղատնտեսական ֊ Նմանատիպ լանդշաֆտներ կարելի է հանդիպել հիմնականում գյուղական տարածքներում, արոտավայրերում, դաշտերում, որտեղ մարդիկ բերք են ցանում, հնձում, զբաղվում են անասնապահությամբ ևն։
Անտառտնտեսական ֊ Ենթ․ տնկում ենք արհեստական անտառ, կողքին բացում ենք թուղթ արտադրող կամ փայտամշակման գործարան, մոտակայքում հիմնում ենք ոռոգման ցանց ևն։ Մոտակայքում ստեղծում ենք բնակավայր, գետափին՝ նավահանգիստ, իսկ բնակիչները զբաղվում են փայտամշակմամբ և ձկնորսությամբ։
Լեռնարդյունաբերական ֊ Ենթ․ հայտնաբերվել է ոսկու հարուստ հանքավայր։ Շուտով այստեղ հիմնադրվում է բանվորական ավան, կառուցվում են բնակելի շենքեր ու լեռնամետալուրգիական կոմբինատ։ Նոր ստեղծված մարդածին լանդշաֆտի ֆունկցիան ոսկու (մետաղի) արտադրությունն է։
Ռեկրեացիոն ֊ Նմանատիպ լանդշաֆտ է Ջերմուկը, որն ունի բնական բուժող ջրեր, ինչի պատճառով էլ այդտեղ առողջարան է կառուցվել։
Տրանսպորտային ֊ Նմանատիպ լանդշաֆտներ Երևանում ամենուր են, որոնք ծառայում են տրանսպորտին։ Նմանատիպ լանդշաֆտների վրա են կառուցվում հյուրանոցներ, օդանավակայաններ, պահեստարաններ։
Ռազմաստրատեգիական ֊ Նմանատիպ լանդշաֆտները լի են Արցախում։ Օրինակ կարող ենք բերել փոսային թունելները, որոնք փորվում են հենց այսպիսի լանդշաֆտներում։
Ուսումնական ֊ Օրինակ Օքսֆորդը կամ Քեմբրիջը հենց նմանատիպ լանդշաֆտներ են։
Արդյունաբերական ֊ Նման լանդշաֆտներ ստեղծվում են թափոններ արտանետելու համար՝ հիմնականում գործարանների կողքին։
Մարդածին ֊ Կարող ենք օրինակ բերել Դուբայ քաղաքը, որը կառուցվել է անապատի վրա, տնկումներ են կայացրել, ստեղծել բնակելի պայմաններ։
11. Բնության վերափոխումը: Բլոգում թվարկել՝ քանի տեսակ է լինում և բերել մեկական օրինակ: (Էջ ֊ 40)
1․ Թույլ վերափոխված լանդշաֆտը ֊ Օր․՝ լանդշաֆտի օրինակ վերցնենք անտառը։ Մարդը կտրատել է ծերացած ծառերը, որոնք խանգարում էին մատաղ ծառերի աճին։
2․ Վերափոխված լանդշաֆտներ ֊ Օր․՝ վարել են տափաստանը և ցանել մոնոկուլտուրա։
3․ Արմատապես վերափոխված լանդշաֆտ ֊ Օր․՝ վերացրել են անտառը ու կառուցել քաղաք։ Այս դեպքում լանդշաֆտը չի վերականգնվում։
12. Ի՞նչ յուրահատկություններով է օժտված լեռնային լանդշաֆտը: Բերել օրինակներ:
Լեռնային լանդշաֆտում առկա է ջերմային հաշվեկշռի ուղղաձիգ փոփոխություններ, բարձրության օդի խոնավություն, ճնշում, փոշու պարունակության նվազում։ Ըստ բարձրության խտանում են մթնոլոտում եղած ջրային գոլորշիները, ավելանում է ամպամածություն և որոշակի բարձրության վրա ձևավորվում է առավելագույն տեղումների գոտի։
13. Ո՞րն է էկոհամակարգը։
Էկոհամակարգը բիոտիկ (կենդանի օրգանիզմներ) և աբիոտիկ միջավայրերի ամբողջություն է, որոնց փոխհարաբերության ժամանակ տեղի է ունենում համարյա լրիվ բիոտիկ շրջապտույտ, որին մասնակցում են պրոդուցենտները, կոնսումենտները և ռեդուցենտները:
14. Որո՞նք են պրոդուցենտները։
Օրգանիզմներ են (հիմնականում` բույսեր, ինչպես նաև ֆոտոսինթեզ իրականացնող մանրէները), որոնք պարզ անօրգանական նյութերից` (H2O և CO2), օգտագործելով արևի էներգիան, սինթեզում են բարդ օրգանական նյութեր, որոնք էլ սնունդ են հանդիսանում մնացած բոլոր օրգանիզմների համար։
15. Բնական ռեսուրսների դասակարգումը։
Տարբերվում են` սպառվող ռեսուրսներ և չսպառվող ռեսուրսներ, վերականգնվող ռեսուրսներ, հանքային, ջրային, հողային, կենսաբանական, կլիմայական: Մի ուրիշ դասակարգման համաձայն` բնական ռեսուրսները բաժանվում են փոխարինելիի և անփոխարինելիի:
16. Բնական ռեսուրսների դասակարգումն՝ ըստ ծագման։
Հանքային (հանածո)
Ջրային
Հողային
Կենսաբանական
Կլիմայական
17. Բնական ռեսուրսների դասակարգումն՝ ըստ օգտագործման եղանակի։
Առաջին` ռեսուրսներ, որոնք օգտագործվում են որպես արտադրամիջոց,
Երկրորդ` ռեսուրսներ, որոնք օգտագործվում են որպես սպառման առարկա:
18. Բնութանյան տարրը ռեսուրս է, եթե օգտագործվում է կամ կարող է օգտագործվել որպես աշխատանքի առարկա ու գործիք և սպառման առարկա:
