Հուսով եմ, որ այս տարին այնքան երջանկությամբ լի կլինի, որ կօգնի բոլորիս մոռանալ նախորդ տարին։

Ինչպես ամեն հունվար, այդպես էլ այս տարի սկսվում են Դիջիթեքյան հետաքրքիր նախագծերը։ Քոլեջ են այցելել տարբեր հյուրեր, որոնց հետ զրուցել ենք կարևոր և հետաքրքիր թեմաներից, բացահայտել ենք մեզ համար նոր գիտելիքներ այդ բնագավառներում։ Ինձ համար նոր բացահայտում էր մարդաբանի հետ հանդիպումը, նա մեզ ֆիլմ֊տեսահոլովակ ներկայացրեց, մարդկանց շարժի, փողոցների անցուդարձի մասին։ Երբևէ լսել էի այդ մասնագիտության մասին, բայց պատկերացում չունեի, որ այդքան հետաքրիր, բովանդակալից և խորը գիտություն է։ Կարող եք ինքներդ տեսնել ՝ հանդիպում մարդաբանի հետ։
Նաև հանդիպում ունեցանք բանկի աշխատակիցների հետ, ովքեր կիսվեցին իրենց մասնագիտական փորձով ու պատմեցին հետաքրքրաշարժ դեպքեր իրենց աշխատանքային վայրից։
Ռուսերեն և անգլերեն առարկայի շրջանակներում հաճախեցինք տարբեր գինու գործարաներ։ Այնտեղ մեզ ներկայացրեցին նրանց մասին ու ճանաչեցինք նրանց պատմություն։ Գործարանները շատ հետաքրքիր տեսք ունեին և շատ֊շատ գեղեցիկ էին։ Առաջինը այցելեցինք Ոսկեվազ գինու գործարան։ Ուրախ եմ, որ ինձ բախտ վիճակվեց մասնակցոյթյուն ունենալ և հաճախել այս գործարան, որովհետև ձեռք բերեցի մասնագիտական փորձ ու զգացի ինձ ինչպես արքայադուստր։ Հետո այցելեցինք Armenia winery գինեգործարան, որտեղ նույնպես շատ գեղեցիկ էր՝ Այց Armenia winery գինեգործարան։ Անչափ տպավորված եմ գործարանների գեղեվկությամբ և հուսով եմ, որ նորից կայցելենք այնտեղ։
Ուրախությամբ մասնակցում եմ հեծանվավարության դասընթացներին, որը շատ լավ լիցքաթափում էր հոգնեցուցիչ դասերից հետո։ Կարող եք կարդալ իմ պատումը՝ հեծանվավարության դասընթացներ։
Վերջապես նաև գնացինք սահադաշտ, այս տարի առաջին անգամ էի այցելում այտեղ։ Այստեղ գրել եմ տպավորություններս, կարող եք կարդալ՝ Սառույցի վրա, երազանքների գրկում…
Անգլերեն առարկայց պատրաստել էինք հրապարակախոսություն վերացված կենդանիների մասին, որը ներկայացրեցի դասի ժամանակ՝
Speech about disappeared animals due to human fault։ Առաջին անգամ էի նման կերպ ձևակերպում անգելրեն լեզվով խոսքս և ներկայացնում խմբի ներկայությամբ։ Դա նաև նպաստում է անգլերեն խոսքը բարելավելու և ձևավորելու, հարստացնելու բառապաշարը և այլն։
Իսպաներեն լեզվի շրջանակներում պատրաստել եմ տեսահոլովակ, որտեղ իսպաներենով ներկայացնում եմ Արամ փողոցի մասին՝ La calle de aram։ Այս նախագիծը ինձ շատ օգնեց ձեռք բերել նոր բառապաշար ինչպես նաև նոր գիտելիքներ։

