Հայ֊թուրքական հարաբերություններ. Պատմական ակնարկ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քելեջ

Կուրսային աշխատանք

Պատմական ակնարկ

Թեմա՝ Հայ-թուրքական հարաբերությունները։

Ուսանող՝ Մարիամ Շախվերդյան։

Դասավանդող՝ Էլյա Սահակյան։

Ընտրել եմ այս թեման, որովհետև մինչև այժմ արդիական է և շատ կարևոր դեր ունի ներկայի պատմության համար, ու կարևոր է յուրաքանչյուրիս իմանալ։

***
Հայ-թուրքական հարաբերությունները մի շարք պատմական և քաղաքական հարցերի պատճառով գտնվում են լարված վիճակում՝ ընդգրկելով Հայոց ցեղասպանության ժխտումն Թուրքիայի կողմից, Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին Արցախյան հակամարտության հարցում և այլն։ Չնայած նրան, որ այս երկու երկրների միջև չկան որևէ դիվանագիտական հարաբերություններ, սակայն 2009 թվականի հոկտեմբերի 10-ին հայտարարված է եղել, որ Հայաստանը և Թուրքիան համաձայնվել են երկկողմ դիվանագիտական ճանաչում հաստատել։ Սակայն դիվանագիտական հարաբերությունների նորմալացման Հայաստանի կողմից նախաձեռնած այդ քայլը հաջողությամբ չեն ավարտվել, քանի որ Թուրքիան հենց սկզբից էլ ցույց է տվել, որ չի պատրաստվում վավերացնել նոր պայմանագրերը մինչ դեռ լուծված չէ Արցախի խնդիրը Ադրբեջանի օգտին, և պատասխան դրան Հայաստանը հայտարարել է, որ այդ դեպքում չի պատրաստվում պայքարել վավերագրման համար։ Թուրքիան և Հայաստանը ունեն ոչ պաշտոնական հարաբերություններ։

Հայ-թուրքական երկկողմ շփումներ տեղի էին ունենում հիմնականում միջազգային համաժողովների շրջանակներում։
1991 թ.-ից ի վեր ոլորտում գերիշխել են մի շարք հասկացություններ, եզրույթներ և մոտեցումներ, որոնք երկու կողմերը լայնորեն օգտագործում էին: Դրանցից մի քանիսի վերանայումը կարևոր է, քանի որ այն կարող է օգնել վերանայել ներկայիս խոսույթը և մոտենալ խնդրին մեկ այլ դիտանկյունից: Անդրադարձը Թուրքիայում և տարածաշրջանում վերջերս տեղ գտած որոշ զարգացումներին նույնպես կարևոր է, քանի որ այն կարող է նպաստել երկկողմ հարաբերությունների կարգավորման հեռանկարները գնահատելու հարցում:
Հայաստանի և Ռուսաստանի միջև 1992թ. սեպտեմբերի 30-ին կնքված պայմանագրի համաձայն, Ռուսաստանն ապահովում էր Թուրքիայի և Իրանի հետ ՀՀ սահմանների անձեռնամխելությունն ու անվտանգությունը:
Թուրքիան առաջին երկրներից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը 1991 թ. Խորհրդային Միության փլուզումից հետո։
հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը, որ Թուրքիայի իշխանական որոշ շրջանակներ փորձում են հակահայ տրամադրություններ սերմանել թուրքական հասարակական կարծիքի մեջ, վարկաբեկել Հայաստանը միջազգային ասպարեզում, ինչպես նաև խոչընդոտել Հայաստանի ու Թուրքիայի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը: Թուրքիայի ռազմական Ներխուժումը այդպես էլ տեղի չունեցավ Ռուսաստանի կտրուկ միջամտության արդյունքում հայտարարելով՝ «Հայաստանի վրա հարձակումը կդիտվի հարձակում Ռուսաստանի վրա և կհանգեցնի 3-րդ համաշխարհային պատերազմի»:
***
Նախ և առաջ պետք է նշել, որ, ընդունված այն պնդումը, թե Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի հետ սահմանը փակել է 1993 թ.-ի ապրիլին՝ ի պատասխան Քելբաջարում ռազմական օպերացիայի, հակափաստական է ու ոչ ճշմարիտ։ Թուրքիայի ու Հայաստանի միջև սահմանը իրականում երբեք էլ բաց չի եղել, փոխարենը, բաց էին սահմանային անցակետերերը և միայն Արևմուտքից Հայաստան հումանիտար օգնության տեղափոխման և Խորհրդային Միության օրերից ի վեր հայ-թուրքական սահմանը հատող Կարս-Գյումրի գնացքի ամենշաբաթյա շահագործման համար: Բացի այդ, 1993 թ.-ից 2002 թ.-ը, որոշ պաշտոնյաներ կարողանում էին ճամփորդել այդ անցակետերով:
Այս փաստի լույսի ներքո, կարելի է պնդել, որ 1991թ.-ի դեկտեմբերին, երբ Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը, այն թե՛ սահմանը բացելու, թե՛ դիվանագիտական հարաբերությունները հաստատելու հնարավորություն ուներ: Այդ ժամանակահատվածում Ղարաբաղյան հակամարտությունը դեռևս ակտիվ փուլում չէր, և Թուրքիան կարող էր բացել սահմանը` առանց Ղարաբաղում տիրող իրավիճակին հղում անելու: Սակայն Թուրքիան ոչ մեկն ընտրեց, ոչ էլ մյուսը: Հետևաբար սահմանի փակումը Ղարաբաղյան իրադարձությունների հետ կապելու Թուրքիայի ջանքերը իրականությունը աղավաղելու նպատակ են հետապնդում։ Մինչդեռ, այդ տեսակետը լայնորեն հաշվի է առնվում վերլուծաբանների ու քաղաքական գործիչների կողմից՝ առանց առանձնապես կասկածի տակ առնելու դրա իրական մտադրությունները:
Ղարաբաղյան իրադարձությունները սահմանի փակման հետ կապելը միտված էր ընդգծելու Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերած աջակցությունը և հասկանալի է, որ դա ուներ ընդգծված քարոզչական ու խորհրդանշական բաղադրիչներ: Սահմանի փակումը կամ բացումը պետք է տարանջատվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից և տեսանելի դառնա զուտ երկկողմանի հեռանկարների տեսանկյունից:
Քննարկման ենթակա մեկ այլ հարց կապված է Ցյուրիխյան արձանագրությունների և 2008-2009 թթ.-ին Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջև տեղի ունեցած բանակցություններում թույլ տված մեթոդաբանական սխալների հետ: Շվեյցարիայի միջնորդությամբ իրականացված բանակցությունները հանգեցրել էին երկու փաստաթղթերի պատրաստմանն ու ստորագրմանը, այն է` «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները:
Հայկական կողմի համար կարևոր էր, որ Թուրքիան շարունակեր բանակցություններն առանց որևէ նախապայմանի: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հայկական կողմի համար կարճաժամկետ նպատակ էր` հույս ունենալով ապահովել Թուրքիայի հետ սահմանի բացումը, դրանով իսկ վերացնելով Թուրքիայի կողմից Հայաստանին պարտադրված տնտեսական և հեռահաղորդակցային շրջափակումը: Թուրքական կողմի համար խնդիրները բոլորովին այլ էին, քանի որ Թուրքիան երբեք չի թաքցրել դիվանագիտական հարաբերությունները չհաստատելու և սահմանը չբացելու իրական պատճառները: 1991 թ.-ից ի վեր թուրքական կողմը ներկայացրել է սահմանը բացելու առնվազն երեք պայման` դադարեցնել հայոց ցեղասպանության հետ կապված պահանջներն ու դրա միջազգային ճանաչմանն ուղղված արշավները, Հայաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջից հրաժարում և Ղարաբաղյան հակամարտության կարգավորում: 1993թ.-ից ի վեր, վերջին պատճառը սկսեց գերիշխել Թուրքիայի նախապայմանների ցուցակում, ըստ էության, ետին պլան մղելով առաջին երկուսը: Միայն այս կարճ բացատրությունը բավարար էր հասկանալու համար, որ երկու կողմերն իրենց նպատակներին հասնելու համար հետապնդում էին տարբեր նպատակներ և հետևաբար տարբեր ռազմավարություններ: Հայկական կողմի համար հարաբերությունների կարգավորումն առաջին տեղում էր, մինչդեռ Թուրքիայի համար շատ ավելի կարևոր ու նշանակալի էին հաշտեցման գործընթացի պայմանները:
Մի խոսքով Թուրքիայի ղեկավարությունն առանձնապես չի շտապում զբաղվել Հայաստանի և հայկական հարցով:

Оставьте комментарий