
(28.12.20) Առավոտ կանուխ հավաքվեցինք Սասունցի Դավթի կայարանում և միահամուռ նստեցինք գնացք։ Հասցրեցինք դառնալ լուսաբացի վկան և օրը սկսվեց արդեն հագեցած։ Ինչպես միշտ, մեր ճանապարհորդությունների համաձայն, ապահովեցինք ճանապարհի տրամադրությունը ոչ միայն մեր, այլ նաև գնացքի ուղևորների համար՝ խաղալով խաղեր, երգելով երգեր ու պարելով պարեր։

Գյումրի հասանք բարով֊խերով ու սկսվեց ճանաչողական քայլքը գեղեցիկ քաղաքով։ Քայլելով Գյումրիի փողոցներով, կարող ենք ասել, որ հին քաղաքի ճարտարապետությունը շատ գեղեցիկ է: Ներկայիս մշակույթի մայրաքաղաքը ողջունում է իր այցելուներին իր հիանալի ճարտարապետությամբ, հարուստ պատմությամբ և անթիվ հուշարձաններով:

Քանի դեռ Գյումրիում էինք այցելեցինք ու մեր աչքով տեսանք փողոցներ, որտեղ շատերիս կողմից սիրված ֆիլմերն էին նկարահանվել, Ինչպիսիք էին «Մեր մանկության տանգոն», «Ուրախ ավտոբուսը» և շատ ու շատ ճանաչված ֆիլմեր։

Այնտեղ պարեցինք տանգո, ճիշտ է այնպես չէ ինչպես ֆիլմում էր, բայց զգացողությունները աննկարագրելի էին: Փակում ես աչքերդ և կորում ես ժամանակի և տարիների մեջ, կարծես ֆիլմի գլխավոր դերակատարը լինես։

Չէինք կարող փողոցը չզարդարել մեր խենթություններով ու անցորդներին չփոխանցել մեր լավ տրամադրությունը։ Այսօրը դեռ երկար կմնա մեր հիշողություններում։

Շնորհակալ եմ յուրաքանչյուր անձին, ով ինձ հետ ճամփորդում է ու օրը իր ներկայությամբ դարձնում էլ ավելի հետաքրքիր


