Անմոռանալի Արատեսը

Կրթահամալիրը փայլում է ոչ միայն իր կրթական մակարդակով, այլ նաև բազում ճանապարհորդություններով:
Այս անգամ ուղևորվում էինք հեքիաթային Արատես:
Առավոտյան ձյունը անակնկալի բերեց մեզ և դարձրեց ավելի անհամբեր:
Ճանապարհը երկար էր, բայց միևնույն ժամանակ ուրախ մթնոլորտով:

Վերջապես հասանք, բայց այն ճերմակ գորգերով Արատեսը չկար, այլ ցեխոտ և տխուր մի վայրի էր նման: Իրերը տեղավորելուց հետո մենք հավաքվեցինք տաք սենյակում, շբվեցինք և ապահովեցինք հետաքրքիր մթնելորտը: Ընթրիքից հետո մենք խաղացինք խաղեր, դիտեցինք ֆիլմ:

Լիարժեք հանգստից հետո երկինքը մեզ զարմացրեց, վերջապես ձյուն էր գալիս:
Մինչ դրսում ձյունը նկարչի պես ամբողջը սպիտակ կներկեր, մենք պատուհանից վայելում էինք և փաթիլները և տաք թեյը:

Ձյունը նստելուն պես անմիջապես վազեցինք դեպի դուրս և վայելեցինք ձյան ներկայությունը…

Արատեսյան օրերին ձեռք բերեցի նոր ընկերներ, ճանաչեցի ու մտերմացա ուսուցիչների հետ, ում հետ էլ այս օրերը դարձան աննկարագրելի և հիշվող։

1 Comment

Оставьте комментарий