
(21.12.20) Քնարիկ Հարությունյանը կազմակերպել էր քայլք, և այսօր իրականացրեցինք նախագիծը։ Բարձր տրամադրությամբ և ջերմ ընկերակցությամբ քայլում էինք տիար Բլեյանի հետ՝ Երևանի գողտրիկ փողոցներով։

Օրը սկսեցինք Սարյանի արձանի մոտից, բոլորս հավաքվեցինք և շարժվեցինք Մոսկովյան փողոց, որից հետո էլ մտանք Կոնդ։

Կոնդից հետո Երևանին ուրիշ հայացքով ես նայում: Ամեն անկյունում բաց դռներ կան, մեկի բակը մյուսի ճանապարհն է, տանիքի վրա պատ է բարձրանում, իսկ տեսարանը «խաթարում» են բարեկարգ ու նորաշեն տները:




Կոնդը Երեւանի պատմական կորիզն է: Նեղլիկ փողոցները, ցածր առաստաղով տները, հին դարպասները եւ փոքրիկ այգիները պահպանել են հին Երեւանի ողջ կոլորիտը:

Այցելեցինք Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին չնայած ավերվել է 1679 թվականին, բայց վերականգնվել է 1710-ին ժամանակի մեծահարուստ Մելիք Աղամալյանի կողմից:

Կոնդից դուրս եկանք և շարունակեցինք քայլքը դեպի Մանկական երկաթուղի և Սուրբ Սարգիս եկեղոցու մոտ ավարտվեց մեր քայլքը։ Քայլքի ընթացքում բացահայտեցի շատ գողտրիկ ու քիչ այվելվող վայրեր ու փողոցներ, շատ եմ սիրում թափառել Երևանի փողոցներով։




