Վիլյամ Սարոյան «Դաշնամուրը»

Առաջին հայացքից այս պատմվածքը անհասկանալի թվաց ինձ, քանի որ այնտեղ խոսվում էր միայն դաշնամուրի մասին։ Բայց հասկանալով, որ Սարոյանի ոճն այդպիսին է ու իմաստը թաքնված է, փորձեցի խորանալ ու ամեն մի նախադասության մեջ գտնել այդ թաքնված իմաստը։ Երևում էր, որ Բենն օժտված էր նվագելու տաղանդով, բայց բավական գումար չուներ այն գնելու համար։ Դաշնամուրը նպատակն էր, որին հասնելու համար հերոսին պետք էր շատ աշխատել։ Ինձ անչափ դուր եկավ Էմմայի կերպարը, չնայած որ Բենը գումար չուներ, նա միևնույն է՝ նրա կողքին էր։ Նա ամեն ինչ անում էր, որ Բենը չհուսահատվի և հետ չկանգնի իր երազանքից, քանի որ բոլոր երազանքներն ու նպատակներն էլ կատարվում են, եթե ինքդ ես ուզում: Հայրիկս ինձ միշտ ասում է «Բնությունը այնպես է ստեղծված, որ բոլորի նպատակներն էլ անպայման կատարվում են, եթե մի բան շատ ես ուզում, անպայման ունենում ես»։ Շատ եմ կարևորում հայրկիս խոսքերը, ու կարծում եմ, պատմվածքի իմաստն էլ հենց այդ է։ Ինչպես Բենն ասաց «Երբ մարդ փող չունի, զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի» ։ Այո, կյանքն ասդպիսին է, ի՞նչ կարող ենք անել։ Փողը շատ մեծ տեղ ունի կյանքում, այն բոլորն էլ ուզում են ունենալ։ Եթե Բենը շատ աշխատի, նա անպայման կկարողանա գնել դաշնամուր։ Նա նպատակասլաց է ու փող չունենալը չի կանգնեցնի նրան հասնել իր նպատակին։

Անչափ հավանեցի պատմվածքը, սիրում եմ Սարոյանի հետաքրքիր ոճը։

Оставьте комментарий