Հանդիպում Հայկ Բիանջյանի հետ

Քննարկում ֆիլմադարանում

(03.12.20) Այսօր վերնատանը հրավիրել էինք տաղանդավոր լուսանկարիչ, ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանին, ով պատմեց իր գործունեությունների ու իր մասնագիտության մասին, նաև ցույց տվեց իր պատրաստած դոկումենտալ ֆիլմը Երևանի հին շենքերի մասին, վերջում էլ պատասխանեց մեզ հետաքրքրող հարցերին։ Նա իր ֆիլմերով ցանկանում է մարդկանց հասկացնել, որ հարկավոր է պահպանել մեր հնությունները։ Ինձ շատ է դուր գալիս նրա աշխատանքը, չէ որ նա լուսանկարների ու ֆիլմերի շնորհիվ պահպանում է Երևանի մշակույթը։

Երևանում կային բազում հին ու արժեքավոր շենքեր, որոնց կառավարությունը քանդել է ժամանակին։ 2006 թվ.-ին քանդվեց մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը` Երիտասարդության պալատը կամ այսպես կոչված «Կուկուռուզնիկ» -ը: Այն համարվում էր սովետական մոդերնիզմի լավագույն օրինակներից մեկը։

Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ հարկավոր է պահպանել պատմամշակութային շինությունները։ ի շնորհիվ պարոն Բիանջյանի մարդիկ կսկսեն տեղեկանալ ու գնահատել հնությունը։

Оставьте комментарий