ՄԻԱՎ վարակ և ՁԻԱՀ. ախտանիշներ

ՄԻԱՎ-ով վարակվելիս մարդկանց մեծ մասի մոտ որևէ գանգատ կամ նշան չի առաջանում կամ կարող են զարգանալ թույլ գրիպանման ախտանիշներ։

Նման դեպքերում ՄԻԱՎ-ը վիրուսային այլ վարակներից տարբերակելը խիստ դժվարանում է։ ՄԻԱՎ-ի վաղ ախտանիշները հաճախ սկսվում են վարակվելուց 10-14 օր անց։ Այս շրջանում (կոչվում է «սերոկոնվերսիոն» փուլ) կարող են ի հայտ գալ հետևյալ գանգատները՝

ջերմության բարձրացում

ընդհանուր թուլություն

գլխացավ

մկանա-հոդացավեր

ցավեր ըմպանում

պարանոցի, թևատակի և աճուկային շրջանների ավշային գեղձերի այտուցվածություն

մաշկային ցան։

Այս նշանները շուտով վերանում են, սակայն ՄԻԱՎ-ը մնում է վարակված մարդու օրգանիզմում։
ՄԻԱՎ-ի վաղ նշանները կարող են պատճառվել նաև այլ հիվանդություններով։ Սակայն, եթե դուք կարծում եք, որ կարող էիք վարակվել ՄԻԱՎ-ով, առանց ուշացնելու դիմեք ձեր բժշկին կամ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն։
Ձեզ մոտ ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկը կարող է բարձրանալ, եթե՝

սեռական հարաբերություն ունենալիս չեք օգտագործում պահպանակ

դուք տղամարդ եք և սեռական հարաբերություն եք ունեցել տղամարդու հետ

դուք սեռական հարաբերություն եք ունեցել այպիսի մարդկանց հետ, ովքեր ժամանել են ՄԻԱՎ-ի բարձր տարածվածությամբ երկրներից

դուք օգտագործում եք ապօրինի կամ տնայնագործական մեթոդներով պատրաստված ներարկային թմրամիջոցներ և դրանց ստանում եք ոչ ստերիլ ներարկիչներով

դուք սեռական հարաբերություն եք ունեցել այնպիսի մարդու հետ, ով ՄԻԱՎ-ով վարակվելու բարձր ռիսկի խմբում է

ձեզ մոտ կամ ձեր սեռական զուգընկերոջ մոտ առկա է որևէ սեռավարակ։

Աղբյուր

Оставьте комментарий