Առաջադրանքներ

Ներգործական կառույցի նախադասությունները դարձրեք կրավորական կառույցի:

Ոստիկանները սրճարանից դուրս բերեցին երեք անծանոթ երիտասարդի:
Անծանոթ երիտասարդը դուրս բերվեց սրճարանից ոստիկանների կողմից:

Հիմա գիտնականները լուծում են նորահայտ մի առեղծված:
Մի նորահայտ առեղծված հիմա լուծվում է գիտնականների կողմից:

Մացառների փշերը պատառոտել են վաշտի մարտական դրոշակը:
Վաշտի մարտական դրոշակը պատառոտվել է մացառների փշերից:

Սայլերի անիվների միալար թխթխկոցը օրորում էր մեզ:
Մենք օրորվում էինք սայլերի անիվների միալար թխկթխկոցից:

Լուսնի կաթնագույն շողերը լուսավորեցին գետի արծաթազօծ գոտին:
Գետի արծաթազօծ գոտին լուսավորվեց լուսնի կաթնագույն շողերից:

Դավիթը սանդուղքից թափով ցած քաշեց որբևայրի քրոջը:
Որբևայրի քույրը թափով ցած քաշվեց սանդուղքից Դավթի կողմից:

Առատ տեղացող ձյունը ծածկեց սարերի լերկ գագաթները:
Սարերի լերկ գագաթները ծածկվեցին առատ տեղացող ձյունից:

Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտեց որդին:
Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտվեց որդու կողմից:

Ուղեկցորդները նորեկներին առաջնորդեցին դեպի վերնատուն:
Նորեկները առաջնորդվեցին դեպի վերնատուն ուղեկցորդների կողմից:

Մեղմ զեփյուռը շոյում էր ձիու արևազօծ բաշը:
Ձիու արևազօծ բաշը շոյվում էր մեղմ զեփյուռից:

***

Առանձին նախադասություններ կազմել ծրագրել և ծրագրավորել, հավաքել և հավաքագրել, ցույց տալ և ցուցադրել բայերով։

Ես ծրագրել եմ ապագայում իմ գործն ունենալ։

Եղբայրս արդեն քանի տարի էր սովորում է ծրագրավորել։

Տարիներ անց վերջապես որոշեցինք հին դասընկերներիս հետ հավաքվել սրճարանում։

Հրապարակում կազմակերպվող ցույցերի համար հավաքագրվեց մարդկանց ամբոխ։

Մայրիկս խնդրեց ցույց տալ իրեն իմ նոր գնած գրենական պիտույքները։

Փողոցում ցուցադրում էին երեխաների պատրաստած աշխատանքները։

Оставьте комментарий