Կան բազում նմանություններ, կարդալուց պարզ է դառնում, որ պատմությունը կրկնվում է։ Առաջինը, որ կնշեմ՝ Երկու դեպքերում էլ թշնամին առանց զգուշացնելու հարձակվեց։
Երկու դեպքերում էլ թշնամին քանակապես գերազանցում էր մեզ։
Օգնություն խնդրեցինք այլ երկրներից, բայց անտարբեր գտնվեցին՝ առահամարելով ու մենակ թողնելով։
Ինչ վերաբերում է Խորհրդային Ռուսաստանի կառավարությանը, ապա նա վարում էր չմիջամտելու քաղաքականություն։
Նմանություն է նաև հակառակորդի ձեռքն ընկան մեծ թվով գերիները ու կառավարությունը չի զբաղվում գերիներին ետ վերադարձնելու գործով։
Ընդհանուր առմամբ հայկական բանակը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ, չնայած առանձին դեպքերում հայ զինվորների խիզախությանը։
Հայաստանի պարտության հիմնական պատճառը ոչ միայն թուրքական զորքի թվային գերազանցությունն էր, այլ նաև այն, որ հայկական բանակը չցուցաբերեց մարտունակություն և պատշաճ կազմակերպվածություն։ Մերօրյա պատերազմի պատճառ էր հանդիսանում նաև ներքին դավաճանությունը։
