«Պատերազմ է հայտարարվել» Վիլյամ Սարոյան

Հետաքրքրությամբ կարդացի այս պատվածքը, բայց փոքր֊ինչ անհասկանալի էր։ Կարծում եմ պատմվածքում տեղի ունեցած դեպքը, որում մասնակից էին երեք հերոս՝ սափրիչը, իր հաճախորդը և փոքրիկ տղան, Սարոյանի կյանքում տեղի ունեցած դեպք էր։ Պատմվածքում հայտնի դարձավ, որ հաճախորդը գրող է՝ այսինքն Սարոյանը իրեն է ներկայացրել։

Ցավալի է պատերազմի մասին լուրը, երբ հայտարարում են, որ քո երկիրը պատերազմում է ու պետք է տանեն հայրիկիդ ու եղբորդ։ Ամենացավալին այն է, երբ գնում եմ անվերադարձ։ Ես կարծում էի, որ մեր օրերում պատերազմներներից կարելի է խոսափել, ի վերջո 21 դար է։ Չգիտեմ, ե՞րբ են մարդիկ գիտակցելու, որ կյանքը մեկ անգամ է տրված ու պետք չէ այն ծախսել հիմար բաների վրա, հարկավոր է վայելել կյանքը, ուրախ կյանք անցկացնել։ Երևի Սափրիչը հենց դա նկատի ուներ ու դիմում էր ոչ թե գրողին այլ ամբողջ աշխարհին։ Նա չէր հավատում պատերազմին, զարմանում էր, որ մարդիկ պատերազմն ատելով հանդերձ պատերազմում են և հավատում դրան: Կգա՞ արդյոք մի օր, երբ բոլորը պետություններն ու ազգերը կապրեն խաղաղ երկնքի տակ՝ առանց պատերազմելու։ Կարծում եմ՝ քանի գնում է ավելի է խորանում։ Կյանքը դարձել է անարդար ամենուր սուտն է տիրում։ Ո՞ր ենք հասնելու այսպես։ Չեմ կասկածում, որ պատմվածքը խորիմաստ է, քանզի այն գրել է Սարոյանը, ուղակի ես եմ փոքր ինչ դժվար ըմբռնում։

Ինձ դուր չեկավ, որ սափրիչը իր բարկությունը «թափեց» իր հաճախորդի վրա, իհարկե հասկանում եմ, որ նա բարկացած էր աշխարհի վրա, բայց սխալ էր վիրավորել ասելով հիմար։ Նա չէր ուզում հավատալ պատերազմին, այդ պատճառով բոլորին մեղադրում էր։

Оставьте комментарий