Շատ հավանեցի Օսկար Ուայլդի այս պատմվածքը, բայց շատ դաժան ու անխիղճ էր։ Այն անփոխադարձ սիրո մասին էր։
Մի ուսանող էր՝ մինչև ականջների ծայրը սիրահարված, ալ կարմիր վարդ էր փնտրում, որպեսզի ստանա սիրած աղջկա հետ պարահանդեսում պարելու թույլտվությունը։ Ուսանողի տրտնջումը լսեց սոխակը ու աչքերին չէր հավատում, որ վերջապես գտել է սիրող մարդուն, ում մասին երգում էր ամեն օր գիշեր ու ցերեկ։
Սոխակը շատ էր ուզում օգնել անպատասպանան սիրուց տանջված տղային ու որոշեց կարմիր վարդ փնտրել։ Երկար փնտրտուքներից հետո վերջապես գտավ մի ալ կարմիր վարդ, բայց նրա փշերը վնասված էին։ Թուփը խնդրեց Սոխակին լուսնի շողերի ներքո ամողջ գիշեր երգել, որպեսզի փրկի վնասված վարդին։ Ահա՛ ինձ համար պատմավծքի ամենադաժան պահը, երբ սոխակը անիմաստ զոհաբերում է իր կյանքը հանուն չստացված սիրո։ Սոխակը թերագնահատում էր իրեն՝ ասում էր, թե թռչունի սիրտը չի կարող համեմատվել մարդու սրտի հետ։ Չնայած, որ մարդու սիրտը ավելի մեծ է, չի կարող համեմատվել սոխակի անկեղծ սրտի հետ։
Երիտասարդը վարդը նվիրեց իր սիրուն, բայց աղջիկը շատ ագահ էր ու նրան չհետաքրքրեց վարդը, այն վա՛րդը, հանուն որի իր կյանքը զոհաբերեց սոխակը:
Արդյունքում ստացվեց, որ սոխակն իզուր լքեց կյանքը, միևնույն է այն վարդը արժանավաց վատ ճակատագրի, ուսանողը նետեց այն հատակին։ Ահա այսպիսին է ուսանողական տարիների սերը, բոլորի համար առաջնայինը իրենց շահն է՝ ոսկեղենը, գոհարեղենը և այյն։
