Ամփոփիչ եզրակացություն

Վերադառնալով 19-րդ դարի մեր ուսումնասիրություններին, գրում ենք ամփոփիչ եզրակացություն, որտեղ տալիս ենք նաև հետևյալ հարցերի պատասխանները․
1․ Ի՞նչ ներքին և արտաքին իրավիճակ էր Հայաստանում։
Հայաստանը գտնվում էր շատ վատ վիճակում թե՛ ներքինով, թե՛ արտաքինով։ Ներսում մարդիկ խառնվել էին ու պայքարում էին հանուն հայերենիքի փրկության, ամեն օր ձգտում էին անկախության։ Դրսում մեծ պետությունները «թքած» ունեին հայկական հարցի վրա ու բաժանում կամ տալիս֊առնում էին Հայաստանի հողերը առանց հայերի համաձայնությունը ստանալու, չնայած ինչ կարող էինք անել, անկարող էինք ինչ֊որ բան փոխել։ Մինչև օրս էլ նույն խնդիրն է ցավոք, ճիշտ է անկախ ենք, բայց միևնույն է՝ մեր փոխարեն որոշումներ են կայացնում։
2․ Պայմանագրերից ո՞րն էր, որ ամենաշատն էր բխում հայ ժողովրդի շահերից։
Կարծում եմ Սան֊Ստեֆանոյի պայմանագիրը ավելի լավ էր հայ ժողովրդի համար, քանի որ Հայերին էր վերաբերում 16-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները։ Այս պայմանագիրը մեծ նշանակություն է ունեցել Հայկական հարցի՝ միջազգային դիվանագիտության ասպարեզում հայտնվելու գործում։
Բարձր դուռը պարտավորվում էր Արևմտյան Հայաստանում ռուսների կողմից գրավված և Թուրքիային վերադարձված տարածքները անհապաղ բարեփուխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։ Թուրքական կառավարությունը պարտավորվում էր պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին չհալածել։ Պայմանագիրը որոշ չափով հույս էր տալիս հայերին, որ կանկախանային։
3․ Ի՞նչ գնահատականներ կտաք պայմանագրերին ընդհանուր առմամբ / 3 նախադասությամբ, այսինքն՝ մյուս երկրների շահերը, ընդհանուր կնքված կետերը/։
Ընդհանրապես, ինչպես և ներկա ժամանակներում բոլորը հետապնդում են իրենց շահերին։ Առաջ նույնպես այդպես է եղել, և կարծում եմ՝ միշտ էլ այդպես կլինի։ Ոչ մի պետություն չէր ցանկանում օգնել հայերին, քանի որ դա նրանց ոչ մի շահ չէր տա։ Պատմությունից դասեր քաղելով պետք է հասկանանք, որ միայն ու միայն հույսներս մեր վրա պետք է դնենք։
4․ Որո՞նք էին մեր թույլ տրված սխալները։ Ի՞նչ կանեիք դուք, եթե ապրեիք այդ ժամանակաշրջանում և որոշիչ ձայն ունենայիք։
Իհարկե առաջին սխալը, որ շարունակ կրկնում էինք՝ հույսներս դնում էինք ուրիշների վրա։ Օրինակ՝ Ռուսաստանի, ով բազմիցս անգամ «քցել» է մեզ։ Եթե ես որոշիչ ձայն ունենայի, անկեղծ ասած չգիտեմ ինչ կանեյի, որովհետև չգիտեմ ինչ են անում այդ ժամանակ։ Երևի թե հայերին կմիասնականացնեի, կհամախմբեի, հույսներս մեր վրա կնդնեինք, միասին կպայքարեինք դեպի լույս, չգիտեմ ինչպես կանեի, բայց որ այնտեղ լիենի հաստատ ինչ֊որ բան կձեռնարկեի։
5․ Համեմատականներ անցկացրեք 19-րդ դարը և մեր օրերը։ Ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք տեսնում։
Նմանությունները շատ֊շատ են, օրինակ՝ պետությունների անտարբերությունը, ովքեր հետապնդում են իրենց սեփական շահերը, խոսում են, բայց չեն գործում։ Մենք նույնպես չենք փոխվել՝ միշտ օգնություն ենք խնդրում, հույսներս դնում ուրիշի վրա, հետո հուսախաբ լինում, ներսից ու դրսից դավաճանվում ենք։ Աշխարհում միշտ անարդարություն է տիրում ու բոլորի համար միևնույն է, բոլորը աչքերը փակել են։ Տարբերություն ինձ թվում է չկա, ինչքան էլ անկախ ենք, այդքան էլ անկախ չենք (by ընկեր Էլյա)։ Ամեն ինչ նույնն է մնացել՝ անտարբերություն, անարդարություն, շահ, դավաճանություն և այլն։

Оставьте комментарий