Թեմա 7
Լամդշաֆտի սոցիալ տնտեսական ֆունկցիան
Կարդալ դասագրքի 28-30 էջ նյութը բերել յուրաքանչյուր ֆունկցիայի վերաբերյալ օրինակներ։
Գյուղատնտեսական֊ հանդիպում է գյուղական տարածքներում (դաշտավայրում, արոտավայրերում, այգիներում և այլն)։ Ֆունքցիան գյուղական մթերքների արտադրությունն է։ Օրինակ՝ կարտոֆիլը հիմնականում ցանում են գարնանը, իսկ բերքահավաքը կատարվում է ամռանը։ Բերքահավքից հետո հավաքում, պահեստավորում են համապատասխան տեղեր և քիչ֊քիչ մատակարարում են սպառման կետեր։
Անտառտնտեսական֊ Մեծ տարածության վրա ծառատունկ ենք անում ու հիմնում ենք փայտամշակման ձեռնարկություն, որից հետո փայտից կահույք ենք պատրաստում։
Լեռնարդյունաբերական֊ Գտնում ենք ոսկու և արծաթի հարուստ հանքավայրեր, հիմնադրում բանվորական ավան, կառուցվում է ոսկու և արծաթի մշակման գործարան, որից պատրաստում են թանկարժեք վզնոցներ, ակնոցներ օղեր։
Ռեկրեացիոն֊ Եթե լանդշաֆտը ունի առողջարար կլիմա, հանքային ջուր, գեղեցիկ բնություն ուրեմն ունի ռեկրեացիոն ֆունկցիա։ Օրինակ Դիլիջանի և Ջերմուկի առողջարանները, որտեղ կա հրաշալի բնություն, զբոսայգիներ ու հանգստյան տներ։ Այստեղ ապահովում են մարդկանց հանգիատն ու առողջությունը։
Տրանսպորտային֊ օրինակ՝ օդանավակայանները, հյուրանոցները, պահեստարանները, որոնց ծառայում է տրասպորտը։
Ռազմաստրատեգիական֊ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում մոլիբդեն ու պղինձ ենք մշակում ու պատրաստում զինվորական տանկեր և այլ զինտեղնիկաներ։
Ուսումնական֊ Լանդշաֆտը կարող է ծառայել ուսումնական գործին։ Կան համալսարններ, բարձրագույն հաստատություններ ունեցող քաղաքներ։ Օրինակ՝ Բրյուսովի բարձրագույն համալսարանը։
Կներեք, եթե սխալ եմ գրել։ Ճիշտն ասած՝ այդքան էլ չեմ հասկացել թեման։
Թեմա 8
Բնության պահպանությունը 32 էջ։ Կազմել թեմայի վերաբերյալ 10 հարց։ Ուսումնասիրել թեման։ Պատրաստ լինել տեսադասին քննարկել։
Հարացեր.
1. Ի՞նչ միջոցառումների համակարգ է բնության պահպանությունը և ինչ արմատական միջոցառումներ են պահանջվում։
2. Ամեն տարի մոտավորապես որքա՞ն մետաղ են ձուլում։
3. Ո՞ր դեպքում է հնարավոր ցանկացած երկրի տնտեսական զարգացումը։
4. Ո՞րն է բնության վերափոխման ընդհանուր նպատակը։
5. Որո՞նք են բնության պահպանության առողջապահական կողմերը։
6. Տարեկան ինչքա՞ն վառելանյութ է օգտագործվում և ի՞նչ ազդեցություն է ունենում Երկրի վրա։
7. Ինչի՞ պատճառով է անհրաժեշտություն առաջացել ստեղծել մաքրման կայանքներ։
8. Անտառների որքան մասն է մարդը ոչնչացրել։
9. Ի՞նչ օգուտ են տալիս անտառները մարդկությանը։
10. Որտեղի՞ց են գալիս ռադիոակտիվ ճառագայթները։
