1. Բռազիլիայի անտառների հատում (ամեն տարի)

Բրազիլիային բաժին է ընկնում 2000-ից մինչև 2005 թվականներն ընկած ժամանակաշրջանում Երկրագնդում հատված արևադարձային անտառների 47,8 տոկոսը: Ամեն տարի երկրում անտառն անհետանում է 26 հազար քառակուսի մետր տարածքում: Գնալով անտառները հատվում են և անտառածածկ տարածքները քչանում, որից տուժելու են մարդիկ, շուտով հնարավոր է օդը չհերիքի ամբողջ մարդկությանը։ Հարկավոր է շտապ արգելել նույնիսկ մեկ ծառի հատումը։
2. Ողջի գետի էկոլոգիական աղետը 17.10.2019

Արտակարգ բնապահպանական իրավիճակ՝ Սյունիքի մարզում։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ Արծվանիկի պոչամբար գնացող խողովակաշարի վնասվելու հետևանքով աղտոտված ջրերը լցվել էին Ողջի գետ։ Ջրի գույնը ստացել էր դարչնագույն երանգ։ Գետը արագ վերականգնել են, բայց ձկները ոչնչացել են։
3. Հրդեհ Ավստրալիայի անտառներում. 04.01.2020

Ավստրալիայում մոտ հինգ միլիոն հեկտար անտառ է վառվել, հազարավոր կենդանիներ չեն կարողացել փրկվել: Անտառային հրդեհների պատճառով Ավստրալիայի շրջաններում և մայրաքաղաքում օդի աղտոտվածությունը 26 անգամ գերազանցել է «կյանքի համար վտանգավոր» սահմանը:
Ըստ տեղի իշխանությունների, կրակը արագ տարածվում էր ուժեղ քամու և ռեկորդային բարձր ջերմաստիճանի պատճառով:
4. Ինդոնեզիայում Անակ֊Կրակատաու հրաբխի ժայթքումը. 11.04.2020

Մասնագետները նշել են, որ մոխրի առաջին սյունը բարձրացել է 200 մետր, ինչից հետո մոտ մեկ ժամ անց երկրորդ սյունը՝ 500 մետր։ Մասնագետների գնահատմամբ ՝ հրաբխային մոխրի ամպը շարժվում էր հյուսիսային ուղղությամբ։Ինչպես հայտարարել է կենտրոնի ղեկավար Պակ Կասբանին, այս միջադեպը համեմատաբար փոքր էր 2018 թվականի դեկտեմբերից մինչև 2019 թվականի հունվար ընկած ժամանակաշրջանում տեղի ունեցածների համեմատությամբ։
5. Մոլեգնող անտառային հրդեհ՝ ԱՄՆ Յուտա նահանգում, 19.07.2020թ.

ԱՄՆ Յուտա նահանգում անտառային հրդեհ էր բռնկվել: Այրվել է մոտ 500 հա տարածք, որից 418 անտառ էր։ Հայտարարվել է, որ այն բռնկվել է մարդկանց անփութության հետևանքով:
6. Երևան քաղաքի Մարզահամերգային Համալիրի մոտակայքում բռնկված հրդեհը. 26.07.2020

Այրվել է մոտ 1.5 հա բուսածածկույթ։ Ասում են, որ պատճառը մոտակայքում մեծ հրավառությունն էր։ Ռեստորանային հրավառությունները լուրջ խնդիր են Երևան քաղաքի համար։ Հիշեցնենք, որ նախորդ տարի, հունիսի 15-ին, կրկին հրդեհ էր բռնկվել այդ տարածքում։
7. Թուրքիայում սաստիկ բռնկված անտառային հրդեհները 10.10.2020

Թուրքիայի Հաթայ նահանգում լայնամասշտաբ անտառային հրդեհներ էին մոլեգնում։ Ասում են, որ պատճառը եղանակն էր՝ բարձր ջերմաստիճանը։
8. Արգելված Ֆոսֆորային զենքեր Ադրբեջանի կողմից. 01.11.2020

Այրվել է 1815 հա անտառ. Արցախի բնակչությունը կանգնած է բնապահպանական աղետի առաջ։
Հայ֊թուրք֊ադրբեջանական պատերազմում ադրբեջանցիների կողմից օգտագործված արգելված ֆոսֆորային զենգեր՝ ըստ նախնական տվյալների՝ հիմնականում սպիտակ ֆոսֆորի արգելված զինատեսակ, որոնք կիրառում են Արցախի անտառների վրա։ Ըստ ուսումնասիրության, այն այրող կասետային զենք է, որի կիրառումը խաղաղ բնակչության ուղղությամբ արգելված է Ժնևյան և միջազգային կոնվեցիաներով։
