
Երբ ավարտեցի դպրոցս շատ մտածմունքների մեջ էի ընկել, թե որտեղ պետք է շարունակեմ կրթությունս և ինչ մասնագիտություն պետք է ընտրեմ։ Այնքան շատ եմ մտածել իմ ապագայի մասին, թե ինչ պետք է դառնամ, բայց միևնույն է՝ չեմ կարողացել պատկերացնել ինձ ինչ֊որ մասնագիտությամբ աշխատելիս։ Ընկերուհիներիցս մեկն էր խորհուրդ տվել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մասին, ես նույնիսկ չէի էլ լսել այդպիսի հաստատության մասին։ Փոքր֊ինչ մտածելուց հետո գործերս որոշեցի տալ այդտեղ։ Բոլորին հարցուփորձ էի անում՝ ցանկանում էի տեղեկություն հավաքել այդ քոլեջի մասին, բայց բոլորը առաջին անգամ էին լսում, որ կրթահամալիրը քոլեջ ունի։ Ես հանգիստ էի ընտրությանս հարցում, քանի որ ինձ հետ էր իմ վաղերիմ ընկերուհին՝ Քնարը ու ինձ մեծ հանգստություն էր տալիս այն փաստը, որ ես այնտեղ մենակ չեմ մնա, եթե նույնիսկ շրջապատ չգտնեմ։

Ընդունվեցի քոլեջ։ Առաջին օրը՝ երբ օգոստոսին եկել էի քոլեջ եռօրյա ճամբարի, շատ դուր եկավ ինձ թե՛ միջավայրը, թե՛ քոլեջը։ Ես վստահ եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել, ուրախ եմ որ հենց քոլեջն եմ ընտրել, ոչ թե ավագ դպրոցը կամ ինչպես մենք ենք ասում՝ մայր դպրոցը։ Ի զարմանս ինձ ես այստեղ շուտ հարմարվեցի, գտա նոր ընկերներ, նաև ընկերացա ուսուցիչների հետ։ Անկեղծ եմ ասում, սա իմ երազանքների ուսման վայրն է։ Ինձ հատկապես դուր եկավ այն, որ մեր կրթահամալիրի ուսման ձևը բոլորովին այլ ձև է՝ ավելի հավես։ Դպրոցում վատ միջավայր էր ու շրջապատված էի վատ մարդկանցով՝ սկսած ուսուցիչներից, այնտեղ չկար ընկերական շփում, մի խոսքով՝ բանտ, չնայած, բանտում երևի ավելի լավ կլիներ։ Ուրախ եմ շատ, արդեն երկու տարի է սեբաստացի եմ։ Այստեղ մեզ ազատ են թողնում և յուրաքանչյուրիս կարծիքն այստեղ կարևորում են, էլ չեմ ասում դասերի մասին, ուսուցիչներն այնքան սիրալիր են, որ հավեսդ տալիս է լավ սովորես բոլոր առարկաները։

Կրթահամալիրի մի մաս է կազմում ճամփորդությունները, դե իհարկե, էլ ինչ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր առանց երթևեկության, ճամփորդության, ճամբարների, էքսկուրսիաների ու քայլարշավների։ Այստեղ շատ ենք ճամփորդում ինչը ինձ ամենից շատն է գերել։ Ունենում ենք շատ ուղղևորություններ դեպի տարբեր գեղատեսիլ վայրեր։ Կրթահամալիրը իր սաներին հնարավորություն է տալիս ընկերանալ բնության հետ ու խնամել նրան, մաքուր պահել մեր հիասքանչ բնությունը ու հավաքել շրջակայքի աղբը։ Բոլորս միասնական հավաքում ենք անփույթ մարդկանց կողմից թողած աղբը գեղեցկաշուք բնության միջից։ Նաև կրթահամալիրը ունի հեքիթային Վարդենիսի լեռների հարավային լանջերին, Այսասի գետի հովտում գտնվող Արատես գյուղում եռօրյա ճամբար, որտեղ կան քարե տնակներ ու վրաններ։ Այստեղ՝ աստղազարթ երկնքի տակ, գիշերային երեկույթներ ենք կազմակերպում ու զրուցում տարբեր թեմաներից, երգում, խաղում ու զվարճանում։ Արատեսը շատ կարևոր դեր է կատարում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի և սեբաստացիաների կյանքում, ինձ համար նույնպես շատ մեծ նշանակություն ունի։ Մեկնելով Արատես կտրվում ենք առօրյա հոգսերից ու դասերից, հիանալի ժամանակ ենք անցկացնում ընկերների հետ, ինչու չէ նաև ձեռք բերում նոր ծանոթություններ։ Իմ Հայաստանն այնքան պատմամշակութային վայրեր ունի, որ որտեղ էլ գնաս, նույնիսկ այն գողտրիկ վայրերում էլ կան հնադարյան եկեղեցիներ ու վանքեր։
Անչափ տպավորված եմ ամեն ինչով, չէի սպասում, որ ինձ այստեղ շատ լավ կնդունեն։ Նաև շա՜տ շնորհակալ եմ կրթահամալիրին՝ ինձ լավ ընկերներ պարգևելու ու իմ յուրաքանչյուր օրը երջանկությամբ լցնելու համար։

