Իմ ընտրած մասնագիտությունը

Բարև ձեզ, ես Մարիամն եմ՝ երկրորդ կուրսի ուսանողուհի։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջի սաներից եմ և ընտրել եմ զբոսաշրջություն մասնագիտությունը։ Անկեղծ ասած՝ չէի պլանավորել ու դեռ չէի որոշել, թե ինչ մասնագիտությամբ պետք է շարուանկեմ ուղղիս, բայց քանի որ ժամանակը շատ քիչ էր կողնորոշվելու համար՝ ընտրեցի տուրիզմը։ Կարծում եմ, որ զբոսաշրջություն մասնագիտության համար մեր կրթահամալիրը իսկն է, այստեղ շատ ենք ճամփորդում, ինչը օգնում է ինձ տեսնել իմ երկրի յուրաքանչյուր հատվածի գեղատեսիլ պատմամշակութային վայրերը ու խելացի ուսուչցիչներիս շնորհիվ իմանալ այդ բոլոր վայրերի պատմությունը։

Ինչպես նաև՝ անցնում ենք տարբեր հետաքրքիր առարկաներ իմ ընտրած մասնագիտության վերաբերյալ, ինչը օգնում է հետաքրքրություն առաջացնել իմ մեջ և ավելի խորանալ դրա մեջ։ Հավանում եմ ընտրած ուղղիս, քանի որ սովորում ենք նաև օտար լեզուներ, ես անցնում եմ ռուսերեն, անգլերեն և իսպաներեն։ Սիրում եմ ուսումնասիրել ու յուրացնել տարբեր լեզուներ, և հուսով եմ, որ դրանց շնորհիվ կունենամ մեծ հաջողություններ մասնագիտությանս մեջ։ Գտնում եմ, որ լեզուներ իմանալը բոլորին էլ պետք են անկախ ընտրած մասնագիտությունից։ Իմ լեզուների գիտելիքներով կարող եմ մեկնել այլ երկիր ու ծանոթանալ օտարերկրացիների մշակույթին ու նրանց ապրելակերպին, ինչը ինձ շատ ու շատ հետաքրքիր է։ Ուզում եմ ճամփորդել տարբեր երկրներով, տեսնել աշխարհը ու ինքս ինձ համար բացայատել նորություններ։

Նաև ուզում եմ մասնագիտությունս կապել բնության հետ, երևի ապագայում քայլարշավներ կկազմակերպեմ և խմբով կքայլենք հեքիաթային անտառներով ու կհաղթահարենք մեր վեհ ու վսեմ սարերի բարձրությունը։

Оставьте комментарий