Թեմա։ Առցանց կրթություն պանդեմիայի ժամանակաշրջանում
(S) Ուժեղ կողմ։
1. Աշակերտները/ուսանողները ուսումնական ծրագրից հետ չեն մնում։
2. Դասերի հետ մեկտեղ կարող են զբաղվել ինքնակրթությամբ (Ընթերցել գրքեր, պատմվածքներ, ծանոթանալ ավելի շատ գրողների հետ, հարստացնել բառապաշարը, սովորել տարբեր լեզուներ և այլն) կամ ավելի շատ ժամանակ տրամադրել սիրած հոբբիին (Ժամանակ տրամադրել սիրած զբաղմունքներին, խորանալ դրանց մեջ։ Օրինակ զբաղվել լուսանկարչությամբ կամ նկարչությամբ և այլն), տան անդամներին հետ ժամանակ անցկացնել (կազմակերպել տարբեր խաղեր, քննարկումներ, ֆիլմերի դիտում) և այլն։
3. Կրթական հաստատություններ չհաճախելով կկրճատվի վարակը։
4. Հնարավորություն կտա ավելի ճիշտ պլանավորել օրը։
5. Ժամանակ տրամադրել առողջ ապրելակերպին (առողջ սնվել, կատարել վարժություններ և այլն)։
6. Հեռավար առցանց ուսուցումը հնարավորություն կտա սովորել ավելի լավ, հասցնել կատարել առաջադրանքները, և բարձրացնել գնահատականները։
Թույլ կողմ
1. Ուսանողները երբեմն ծուլանում են և տնային աշխատանքները կատարում են թերի։
2. Ինտերնետի խափանման կամ այլ հարգելի և անհարգելի պատճառներով չեն մասնակցում տեսադասերին և չեն կատարում հանձնարարությունները։
3. Լինում են հաճախակի խնդիրներ կապված տեսազանգերի հետ։
(Օ) Հնարավորություններ
1. Ինչպես նշեցի Ուժեղ կողմում՝ հնարավորություն է տալիս ժամանակը տնօրինելու, օրը բաշխելու ավելի արդյունավետ։
2. Հնարավորություն է տալիս գնահատականը բարձրացնել։
3. Զբաղվել ինքնակրթությամբ, սիրած հոբբիով։
(T) Խոչընդոտներ
1. Չնայած որ տեխնիկապես զարգացած դար է, ինտերնետը կարող է խափանվել և առաջացնել բազմաթիվ խոչընդոտներ։
2. Քանի որ շատ ժամանակ ենք անցկացնում համացանցում դա խոչընդոտում է տեսողությանը, այսինքն նկատվում է տեսողության վատացում։
3. Ուսուցիչների/ ուսանողների մոտ կարող են առաջանալ խնդիրներ (լիել վատառողջ, վարակվել կորոնավիրուսով, ինտերնետը կարող է վատ աշխատել և այլ հարգելի պատճառներ)։
