Մուտք գործարար ծրագիր

1. Ի ՞նչ է ԳԾ­-ը։

ԳԾ­-­ն բիզնես գործունեության պլանավորումն է թղթի վրա, ըստ որի իրականաց­վում են բիզնես գործընթացները, կազմակերպության գործողությունները։

2. Որո՞նք են գործարար պլանավորման տեսակները։

Ռազմավարական (երկարաժամկետ)

Միջնաժամկետ

Կարճաժամկետ

3. Ի՞նչ հիմնական տեղեկատվություն է պարունակում ԳԾ­-ն։

ԳԾ­­-ն պարու­նակում է տեղեկություններ կազմակերպության, ապրանքների, դրանց արտադրության, սպառման շուկաների, մարքեթինգի, գործընթացների կազմակերպման և դրանց արդյունավետության մասին։
4. Որո՞նք են ԳԾ-­ի կազմման նպատակները և խնդիրները։
ԳԾ­–ն ծառայում է երկու հիմնական նպատակների.’

Ներդրողին տալիս է պատասխան, թե արժե արդյոք միջոցներ ներդնել տվյալ նե­րդրումային նախագծի մեջ։’

Ծառայում է տեղեկատվության աղբյուր այն անձանց համար, ովքեր անմիջակա­նորեն իրականացնում են նախագիծը:

ԳԾ­–ն օգնում է ձեռնարկատիրոջը լուծել հետևյալ հիմնական խնդիրները.

սահմանել ընկերության գործունեության հիմնական ուղղությունները.

թիրախային շուկաները և այդ շուկաներում ընկերության դիրքը.

ձևակերպել ընկերության երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակները, դրա­նց հասնելու ռազմավարությունը և մարտավարությունը.

սահմանել այն անձանց, ովքեր պատասխանատու են ռազմավարության իրակա­նացման համար, ընտրել աշխատակազմ, կազմել ընկերության կողմից սպառող­ներին առաջարկվող ապրանքների և ծառայությունների ցանկը և սահմանել դրա­նց ցուցանիշերը.

գնահատել դրանց ստեղծման և իրացման արտադրական և առևտրային ծախսերը.

բացահայտել ընկերության ունեցած կադրերի, նրանց աշխատանքի մոտիվացի­այի պայմանների համապատասխանությունը սահմանված նպատակներին հաս­նելու համար անհրաժեշտ պահանջներին.

սահմանել շուկայի հետազոտության, գովազդի, վաճառքների խթանման, գնա­գոյացման, իրացման ուղիների և ընկերության այլ մարքեթինգային միջոցառում­ների ցանկը.

գնահատել ընկերության ֆինանսական վիճակը և առկա ֆինանսական ու նյութա­կան ռեսուրսների համապատասխանությունը սահմանված նպատակներին հաս­նելու հնարավորություններին, կանխատեսել խոչընդոտները, «ստորջրյա խութե­րը», որոնք կարող են խանգարել ԳԾ–­ի պրակտիկ իրականացմանը:

5. Ովքե՞ր են ԳԾ-­ի հիմնական օգտագործողները։

ԳԾ-­ի հիմնական օգտագործողները ձեռնարկատերերն են։

Գիրքը՝ այստեղ

Оставьте комментарий