Ադրիանապոլսի հաշտության պայմանագիր

1․ Ո՞ւմ միջև և ե՞րբ է կնքվել Ադրիանապոլսի պայմանագիրը։

Կնքվել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև 1829թ սեպտեմբերի 2ին։
2. Ո՞ր կետերն էին վերաբերում Հայաստանին և հայերին։

Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված մյուս գավառները վերադարձվում էին օսմանյան Թուրքիային: Ռուսական կայսրությանն էր անցնում Ախալցխան ու Ախալքալաքը։ Ներում է շնորհվում պատերազմին մասնակցած երկու կողմերի հպատակներին ու ռազմագերիներին ։ 13-րդ հոդվածով սահմանվեց փոխադարձ գաղթի իրավունք։ Թուրքահպատակ հայերը կարող էին 18 ամսվա ընթացքում, իրենց շարժական գույքով, տեղափոխվել Ռուսաստան։ 1829–1830 թվականներին շուրջ 75-80 հազար հայ Էրզրումից (Կարին), Կարսից, Բայազետից գաղթեց Անդրկովկաս։ Այդ ամենով հանդերձ՝ Ադրիանապոլսի պայմանագիրն ամենևին չարդարացրեց հայերի հույսերը, նրանց արդարացի ձգտումները: Արևմտահայերը ջանում էին թոթափել թուրքական լուծը և վերամիավորվել իրենց արևելահայ եղբայրների հետ: Նրանց այդ ցանկությունը չիրականացավ Ռուսաստանի հակառակորդ եվրոպական մեծ պետությունների վարած քաղաքականության հետևանքով: Նրանց հարկադրական ճնշման տակ Ռուսաստանը Թուրքիային վերադարձրեց Կարսը, Արդահանը, Էրզրումը, Մուշը, Բայազետը և գրաված մյուս շրջանները: Այլ խոսքով, Արևմտյան Հայաստանը, չնչին բացառությամբ, մնաց օսմանյան տիրապետության տակ:
3․ Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան տարածաշրջանում։

Ռուսաստանին անցան Սև ծովի արևելյան ափերը, Ախալքալաքը և Ախալցխան, նաև Թուրքիային վերդարձրեց Կարսը, Բայազետը, Արդահանը, Էրզրումը, Մուշը և այլ գրաված շրաջնները։ Պասկևիչը՝ ռուսական զորքերի գլխավոր հրամանատարը, ևս դժգոհ մնաց, երբ իմացավ, որ զենքի ուժով իր գրաված տարածքները վերադարձվում են Թուրքիային։
4․ Արդյո՞ք ձեռնտու էր այս պայմանագիրը Հայաստանին։

Կարծում եմ՝ ոչ, քանի որ ամենևին էլ չարդարացվեց հայ ժողովրդի սպասելիքները։
5․ Ի՞նչ ալյընտրանքային լուծում կառաջարկեիք հայ ժողովրդի, հայերի մասին։

Կառաջարկեի թույլ տային հայերին որոշել իրենց և իրենց երկրի ճակատագիրը։

Оставьте комментарий