Ջերմոցային էֆեկտը կապվում է մթնոլորտում մարդածին ազդեցությամբ ածխաթթու գազի ավելացման հետ,որի հետևանքով խախտվում Լե Շատելյեի սկզբունքը: 2000թ. աշխարհում այրվել է 15 մլրդ տոննա վառելանյութ, և օդը հարստացել է ածխաթթու գազով:1970-ականներին Մ.Ի.Բուդիկոն ուսումնասիրեց ածխաթթու գազի ավելացման իրողությունը և պարզվեց, որ մեր մոլորակի երկրաբանական պատմության տարբեր փուլերում ածխաթթու գազը տարբեր տոկոսային պարունակություն է ունեցել.դրա հետևանքով էլ կլիմայական փոփոխություններ են եղել: Հայաստանում նույնպես նկատվում է ջերմաստիճանի բարձրացում և մթնոլորտային տեղումների նվազում շուրջ 10 %-ի սահմաններում:
Կարևոր հիմնահարց է օզոնային թաղանթի պահպանության հիմնահարցը: Ստրատոսֆերայում օզոնային թաղանթը երկիրը պահպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Սակայն մարդը, արդյունաբերության գործուներությունը իր թափոններով քայքայում է թթվածնի 3 ատոմների կազմը, Օ3-ի կազմը մթնոլորտում պակասում է, որը վտանգավոր հետևանքներ է ունենալու:
Արդյունաբերական և կենցաղային թափոնները բարձրանալով դեպի ստարտոսֆերա ռեակցիայի մեջ են մտնում օզոնի հետ: Երբ սառնարանները շարքից դուրս են գալիս ֆրեոնը ցնդում է և վեր բարձրանալով ռեակցիայի մեջ մտնում օզոնի հետ: Ներկայումս շատ երկրներում արգելված է արդյունաբերական թափոններ բաց չթողնել ,որոնք քայքայում են օզոնային էկրանը:
