Լե Շատելյեի սկզբունքը

Բնությունն ունի ինքնակարգավորման, ինքնավերականգման մի հիանալի ունակություն: Եղել են բնության զարգացման կանոնավոր խախտումներ, սակայն բնությունն ժամանակին վերականգնվել ու կարգավորվել է: Հաճախ մարդը այնքան է խախտել բնության օրենքները, որ բնության ինքնավերականգնումը անհնարին է դառնում:
Բնակչության բուռն աճը <<ժողովրդական պայթյունը>> և մարդու կողմից ինտենսիվ ներգործությունը խախտում են բնության հավասարակշիռ վիճակը, այս երևույթև հայտնի է Լե Շատելյե անվանմամբ:
Եթե մարդկային հասարակությունը մտադիր է հարատևել և առաջադիմել, ապա բնությունից պետք է վերցնի իրեն անհրաժեշտ բոլոր պարագաները, ուստի պետք է արմատապես փոխվի բնությունը: Բնության պահպանությունը անհամատեղելի է մարդկային տեխնոլոգիաների զարգացման առաջընթացի հետ: Բացի այդ ակնհայտ է, որ բնության անպլանային վերափոխումը նույնպես տանում է դեպի կործանում:
Լավատեսները գտնում են, որ մարդ-բնություն հակասությունը լուծելի է, քանի որ այն աստիճանաբար պետք է մեղմանա և վերանա մարդկային հանճարի կողմից ստեղծվող միջոցառումներով:

Ըստ Լը Շատելիեի սկզբունքի համակարգը թերմոդինամիկական հավասարակշռությունից դուրս բերող արտաքին ազդակները նրանում առաջացնում են ներգործության էֆեկտը թուլացնող պրոցեսներ։ Օրինակ, հավասարակշռված համակարգը տաքացնելիս նրանում տեղի է ունենում ռեակցիա, որն ընթանում է ջերմության կլանումով, սառեցնելիս՝ ռեակցիան ընթանում է ջերմության անջատումով։ Ճնշումը ավելացնելիս տեղի է ունենում համակարգի ընդհանուր ծավալի փոքրացում, իսկ փոքրացնելիս՝ զուգընթաց ընթանում են ֆիզիկական և քիմիական պրոցեսներ, որոնք բերում են ծավալի մեծացում։ Սկզբունքի կախումը ջերմաստիճանից տվել է Յա. Վանտ-Հոֆը (1884)։ Ընդհանուր տեսքով ձևակերպել է Հ. Լը Շատելիենը (1884), իսկ թերմոդինամիկորեն՝ Կ. Բրաունը (1887)։ Լը Շատելիենը թույլ է տալիս որոշել թերմոդինամիկական համակարգի հավասարակշռության տեղաշարժման ուղղությունը՝ առանց մանրամասն վերլուծելու հավասարակշռության պայմանները։

Оставьте комментарий