Առաջին հայացքից այս ստեղծագործությունը թվում է անիմաստ, բայց եթե խորանանք մտքի մեջ կհասկանանք էությունը և թե ինչ էր ուզում փոխանցել Իսահակյանը ընթերցողին։ Չնայած, որ պատմվածքը բավականկն կարճ էր, Կարծում եմ Իսահակյանի մոտ ստացվեց փոխանցել իմաստը։ Պատմության իմաստն այն էր, որ Խալիֆան չէր ուզում պատերազմ: Նա ցանկանում էր, որ ժողովուրդը ուրախ լինի և ամեն տեղ երգ լինի: Եվ նա մնաց անհաղթ այն պատճառով, որովհետև մինչև վերջին պահը նա հրաժարվեց պատերազմ սկսելուց: Այս պատմվածքը նաև վառ օրինակ է, որ չպատերազմելով հնարավոր չէ խուսափել պատերազմներից: Ինչքան էլ առաջին կողմը խուսափի պատերազմներից, միշտ գոյություն ունի նաև երկրորդ կողմը, ով ուզում է տիրել ուրիշի հողերը։ Գնահատում եմ խաղաղասեր խալիֆայի արարքը: Ժողովրդի հիշողության մեջ նա մնաց որպես վեհ խալիֆա, ումից չէին վախենում այլ հարգում ու սիրում էին: Կարծում եմ, եթե մարդ ունի ներքին խաղաղություն ոչինչ չի կարող նրան հաղթել: Կարիք չկա պատերազմել, բոլորը պետք է երջանիկ լինեն իրենց հողի վրա, միշտ ուրախ լինեն, չարժի պատերազմել և սպանել անմեղ մարդկանց հանուն չնչին հողի, դրա փոխարենը կարող ենք բոլորս միասին ապրել խաղաղ երկնքի տակ։ Հուսով եմ ապագայում մարդիկ կսկսեն գնահատել կյանքը և զուր չեն մատնի իրենց ժամանակը պատերազմների վրա։
