«Հայրենի հողը» Ավետիք Իսահակյան վերլուծություն

Ավետիք իսահակյանի այս խորիմաստ ստեղծագործությունը ինձ շատ դուր եկավ նրանով, որ այն լի էր հայրենասիրությամբ։ հայրենիքի հանդեպ սիրով լցված հռչակավոր և բոլորի կողմից սիրված Զորավարը՝ ստեղծագործության գլխավոր հերոսը, միշտ հաղթանակած էր տուն վերաձառնում, սակայն նենգ թագավորը, ով նախանձով էր լցված, տենչում էր զավթել զորավարի հռչակը։ Նախանձով լցված թագավորը հանձնելով վիթխարի սուրը մեկ այլի՝ վիրավորեց անձնուրաց զորավարին և Մեծարգո Զորավարը զայրացած ու վիրավորված հեռանում է իր մայր հողից, գնում զավթում է բազմաթիվ հողեր և ինքը դառնում իր զավթաց հողերի տերն ու տիրակալը։ Երբ թշնամին հրճվանքով լսեց, որ անպարտելի զորավարը լքել է երկիրը՝ հարձակվեց այդ անպաշտպան երկրի վրա, ջախջախելով գյուղերն ու տները։ Ժողովուրդը սպառնաց խեղճացած թագավորին պատվով ու փառքով ետ վերադարձնել քաջ զորավարին ու թագավորը աղերսանքով պատգամ ուղարկեց նրան։ Զորավարի սիրտը լցվելով՝ մոռացավ վիրավորանքն ու վիշտը, ամեն ինչ թողեց անցյալում և վերադարձավ իր մայրենի հողը, կռիվ տվեց ու տապալելով թշնամուն հերթական անգամ հաղթանակ տարավ։ Անկեղծ ասած, հիացած եմ զորավարի այս արարքով։

Այս ստողծագործության մեջ հատկապես ինձ դուր եկավ հետևյալ տողերը՝

Հայրենի հողը քաշում է իրան,

Ինչքա՜ն ուժով է, ի՜նչ անպարտելի.

Եվ ինչպե՜ս քաղցըր հուշում է նրան

Վառ մանկությունը` երազներով լի:

Այդ հողն է նրան ծընել ու սընել,

Իր մայրն ու հայրը այդ հողն են դառել,

Եվ հայրենիքն է, ժողովուրդն անմեռ,

Եվ նախնիքները, որ հող են դառել:

Լսում է խորհին այդ անհուն ձայնին,

Մայր ժողովրդի կոչին դարավոր,

Օ՜, ինչքա՜ն ուժով քաշում է նըրան

Հայրենի հողի խորհուրդը հըզոր:

Եվ կարկառում է ձեռները դողդոջ,

Քսակը փոքրիկ վերցնում երկյուղաց,

Զգում է այնպես` թե աշխարհի ողջ

Գանձերը ունի ափի մեջ բռնած:

Աչքերը լցված սրտի արցունքով`

Խոնարհում է հեզ գլուխն արքենի,

Եվ երեք անգամ անհուն կարոտով

Համբուրում է նա հողը հայրենի:

Եվ ապա ընդոստ կանգնում է ոտի,

Հեծնում հըրաբաշ նժույգը ռազմի,

Ընկերների հետ փառքի և վշտի

Սլանում է սուրբ հողը հայրենի:

Իմ կարծիքով Իսահակյանը այս ստեղծագործությամբ ցանկանում էր նկարագրել մեր՝ հայերիս հոգու բնութագիրը։ Ինչքան էլ վիշտ լինի մեր սրտում, մոռանում ենք ամեն ինչ ու մի բուռ ենք դառնում, միասնական ուժով պաշտպանում մայր հողը։ Իմիջիայլոց, այն նկարագրում է ներկա վիճակը Հայաստանում, չէ որ հիմա վատ ժամանակ է բոլորիս համար, բոլորս վիշտ ենք ապրում, բայց չնայած դրան՝ ազգով մի բուռ ենք դարձել և պաշտպանում ենք մեր դարավոր մայրենի հողը խղճուկ թշնամուց։ Ես վստահ եմ, որ Աստծո գլխավորությամբ այս կռվում հերթական անգամ հաղթանակած դուրս կգանք։ Ոչ ոք չի կարող ծնկի բերել քաջ ու անպարտելի հայ ժողովրդին։

Оставьте комментарий