Թուրքմենչայի պայմանագիր

1․ Ե՞րբ և ո՞ւմ միջև կնքվեց այս պայմանագիրը։
Թավրիզից Թեհրան տանող ճանապարհի վրա գտնվող Թուրքմենչայ գյուղում 1828թ. փետրվարի 10-ին կնքվեց Ռուս֊ պարսկական հաշտության պայմանագիր: Դրանով ավարտվեց պատերազմը, և այլևս ոչ մի պատերազմ տեղի չունեցավ երկու հարևան երկրների միջև:

2․ Ինչպիսի՞ պայմաններ էին ստեղծվում Հայաստանի համար ըստ այս պայմանագրի։

Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանը՝ Երևանի և Նախիջևանի խանությունները, Օրդուբադի գավառը անցան Ռուսաստանի տիրապետության տակ: Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին իրավունք տրվեց գաղթել և բնակություն հաստատել Հայաստանում: Ռուսաստանի տիրապետության տակ անցնելով՝ Արևելյան Հայաստանի ժողովուրդը ազատվեց ձուլման և ֆիզիկական բնաջնջման վտանգից: Նրա ճակատագիրը կապվեց կենտրոնացված հզոր պետության հետ, ուր ստացավ կյանքի և գույքի ապահովություն: Պարսկաստանից և Թուրքիայից ավելի քան 120 հազար հայերի ներգաղթն արմատապես փոխեց հայ բնակչության տեսակարար կշիռը Անդրկովկասում: Արևելյան Հայաստանը դարձավ հայ ժողովրդի ազգահավաքման և գոյատևման հաստատուն ու ապահով կենտրոն: Նման դրական տեղաշարժերի հետ մեկտեղ չպետք է անտեսել նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանի կազմի մեջ մտնելով՝ հայ ժողովուրդը ազատություն ձեռք չբերեց: Նա ենթարկվում էր ազգային-գաղութային ճնշումների: Այդ առումով չիրականացան հայ ժողովրդի ազատագրական ձգտումները: Նա պայքարում էր ազգային անկախության կամ Ռուսաստանի հովանու տակ իր պետականության վերականգնման համար: Այս ամենով հանդերձ, Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին հայ ժողովրդի համար ուներ որոշակի առաջադիմական նշանակություն:

3․ Ովքե՞ր և ի՞նչ դերակատարում ունեցան պայմանագրի կնքման գործում։
Ռուսական կողմից այն ստորագրել է Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ արքայազն Աբաս-Միրզան։ Խաղաղության պայմանների մշակմանը մասնակցել է Ալեքսանդր Գրիբոյեդովը։

4․Ի՞նչ կարևոր կետեր կառանձնացնեի։

  • Պայմանագրի 13-րդ հոդվածի համաձայն՝ պատերազմի գերիների փոխանակում։
  • Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Պարսկաստանը ուժադրված է տնտեսական պայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ՝ ինչպես որ Ռուսաստանը կոնկրետացնի։
  • Պարսկաստանը պաշտոնապես ներողություն է խնդրում իր կողմից Գյուլիստանի պայմանագրի համաձայնությունների խախտման համար

5․ Ո՞ր կետերը կփոխեի և ինչպե՞ս։
Կփոխեի 4րդ կետը և ընդհանրապես կջնջեի այն։ Այս կետը վերաբերվում է հայ ժողովրդին, ինձ դուր չեկավ, որ Հայաստանը խաղալիքի նման իրար են փոխանցում։ Ցավալի է, որ այն ժամանակ Հայաստանը չէր կարող ինքը որոշել իր ճակատագիրը։

Оставьте комментарий