
1812թ. այս օրը hայազգի դիվանագետ Մանուկ բեյի պալատում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը:
Պայմանագրով Ախալքալաքն ու ռուսների գրաված հարակից տարածքներն անցնում էին թուրքերին, իսկ Դանուբի շրջանում Բեսարաբիան միացվում էր Ռուսաստանին:
1806-1812թթ. ռուս-թուրքական պատերազմը սանձազերծել էր Թուրքիան` Ֆրանսիայի դրդմամբ` հույս ունենալով իր համար նպաստավոր պայմաններում (Ռուսաստանը պատերազմում էր Ֆրանսիայի (1805–1807թթ.) և Իրանի (1804–13 թթ.) դեմ) վերագրավել կորցրած տիրույթները:
Դեկտեմբերի 18-ին Թուրքիան պատերազմ է հայտարարել Ռուսաստանին: Պատերազմական գործողությունները տեղի են ունեցել Դանուբյան և Կովկասյան ռազմաճակատներում: 1807թ. փետրվարին փոխծովակալ Դմիտրի Սենյավինի հրամանատարությամբ սկսվել են ռազմական գործողություններ:
Կովկասյան ռազմաճակատում հիմնական ռազմական գործողությունները ծավալվել են Գյումրիի մոտ, որտեղ հունիսի 18-ին գեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչը 7 հազարանոց զորաբանակով պարտության է մատնել Յուսուֆ փաշայի 20-հզ-անոց բանակին:
1811թ. մարտին ռուսական բանակի գլխավոր հրամանատար է նշանակվել Միխայիլ Կուտուզովը, որի հմուտ ռազմավարության շնորհիվ թուրքերի գլխավոր ուժերը Դանուբի ձախ ափին ընկել են շրջապատման մեջ և անձնատուր եղել:
Պայմանագիրը կնքվեց Օսմանյան Թուրքիայի և Ռուսական կայսրության միջև, 1812 թ. Պայմանագիրը կողմերի միջև ստորագրվում է մայիսի 28-ին և ուժի մեջ մտնում հուլիսի 5-ին։
2․ Ո՞ր կետերն էին վերաբերում Հայաստանին և հայ ժողովրդին։
Հայ ժողովրդին էր վերաբերվում Ախալքալաքի հանձնումը, քանի որ Ախալքալաքում հիմնականում ապրում էին հայերը:
3․ Ի՞նչ շահեր էին հետապնդում Ռուսաստանը և Թուրքիան։
Ռուսաստանին անցան Պրուտ և Դնեստր գետերի միջև ընկած Մոլդովական իշխանության արևելյան շրջանները (ավելի քան 45 հազար քառակուսի կիլոմետր տարածքով): Իսկ Թուրքիային անցան վրացական Փոթի, Անապա և Ախալքալաքի շրջանները:
4․ Ո՞ր կետերի հետ համաձայն չեք։
Համաձայն չեմ, որ տարածքները փոխանակեցին։ Այնուամենայնիվ, Բուխարեստի պայմանագրի ստորագրմամբ Ռուսաստանը հերթական անգամ ոտնահարում է հայ և վրաց ժողովուրդների ազգային շահերը։
5․ Կստորագրեի՞ք արդյոք այս պայմանագիրը։ Այո/Ոչ։ Ինչո՞ւ։
Ոչ, իմ կարծիքով անիմաստ պայմանագիր է, անարդարացիորեն փոխանակվեցին տարածքներով։
