Այսօր վաղ առավոտյան սեբաստացիներով տիար Բլեյանի ուղեկցությամբ 3 ժամ քայլեցինք Հրազդանի կիրճով։
Առավոտյան ժամը 8։30 հանդիպեցինք Թումանյանի այգում և այգու միջով ուղևորվեցինք դեպի Սբ. Սարգիս եկեղեցի։ Ես ապրում եմ Թումանյանի այգուն կից, բայց երբեք չէի հետաքրքրվել Հրազդանի կիրճի պատմության մասին։
Հիանալի եղանակ էր։ Տիար Բլեյանը պատմում էր հետաքրքիր տեղեկություններ ճանապարհին հանդիպող շինությունների և կատույցների մասին։ Ոտքով քայլեցինք Կիևյան կամրջի ներքևով դեպի մանկական երկաթուղի, քայլեցինք գնածքի գծերի վրայով ինչը շատ հավես էր։

Սբ. Սարգիս եկեղեցում աղոթեցինք հայ զինվորների համար և երգեցինք հոգևորական երգեր, որից հետո ավտոբուսով մեկնեցինք քոլեջ։

Լավ ժամանակ անցկացրեցի, Կուզեի կրկին մասկացել Երևանյան քայլքին, որովհետև շատ եմ սիրում քայլել, ճամփորդել և իմանալ հետաքրքիր տեղեկություններ իմ ապրելավայրի մասին։

