
Այս դասը շատ հետաքրքիր անցավ, մենք այսօր սովորեցինք, թե ինչպես վերակենդանացնել մարդուն երբ նա կլինիկական մահ է տանում։ Յուրաքանչյուրիս համար շատ կարևոր է իմանալ առաջին բուժօգնության կանոնները, չէ որ լինում են դեպքեր, երբ մեր շրջապատում ինչ֊որ մեկը իրեն վատ է զգում կամ ուշագնաց է լինում, նույնիսկ մահանում է։
Կլինիկական մահի մեջ գտնվող մարդուն հնարավոր է ետ բերել, իսկ այն մահը երբ մարդուն այլևս անհնար է ետ բերել, կոչվում է կենսաբանական մահ։
Հիմա եկեք պատկերացնենք, թե մեր ընկերը կլինիկական մահ է տանում ներկա պահին (Աստված մի արասցե) և տարածքում միայն դուք եք, և շտապ պետք է անեք հնարավորինս ամեն բան։ Իհարկե, դուք ոչ մի ձև չեք կարող իմանալ, թե մարդը ինչ մահ է տանում՝ կլինիկական, թե կենսաբանական, դա կորոշվի այն ժամանակ, երբ մարդուն լինի ետ վերադարձնել, կամ էլ չլինի։ Հիշեցնեմ, որ ունենք ընդհամենը 5֊7 րոպե մարդուն ետ վերադարձնելու համար։ Լավ, եկեք շարունակենք մեր պատկերացումը։ Պետք է ինչքան հնարավոր է մոտիկ նստեք մահացածին, ծնկները մոտեցնեք, որպեսզի ավելի հարմար լինի աշխատել։ Եթե մահացածը մինչև 10 տարեկան է, սկզբից զանգում ենք շտապ օգնություն ապա օգնում նրան, իսկ եթե 10ից բարձր է տարիքը սկզբից առաջին բուժօգնություն եք ցուցաբերում նոր զանգում շտապ օգնություն։
Առաջին գործողությունը. Պատռել վերնաշապիկը, որպեսզի ավելի հեշտ լինի կողնորոշվել։ Պետք չէ այն հանել, որովհետև շատ ժամանակ կխլի, իսկ մենք ունենք ընդհամենը 5֊7 րոպե հիշե՛ք։
Հետո բացել բերանը՝ սեխմում ենք կտրիչ ծամիչների վրա, բութը դնչին հենելով, և արհեստական շնչառություն ենք տալիս, այնուհետև գլուխը հետ ենք տանում, որպեսզի օդը հեշտ գնա դեպի սիրտ։

Հաջորդ գործողությունը. Շոշափելով գտնել սրտի տեղը և 30 անգամ կծկել 5սմ խորությամբ։ Բարձր կամ մտքում հաշվեք, որպեսզի չկորցնեք հաշվարկը։ Կրկնում ենք ևս մեկ անգամ՝ արհեստական շնչառություն և 30 անգամ կծկել։ Այս բոլոր գործունեությունը պետք է անել 1 րոպեյում, եթե արդյունք չկա, շարունակում եք մինչև շտապ օգնությունը գա։ 3 դեպքում կարելի է դադարոցնել օգնությունը՝
1. Երբ գան շտապ օգնությունը և բժիշկ մասնագետները,
2. Երբ արդեն հոգնել ես և ֆիզիկապես անակրող ես օգնել նրան։
3. Շրջակա միջավայրը դարձել է վտանգավոր( հրդեհ, փլուզում, երկրաշարժ և այլն)։
